Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ Երևանում կառուցապատման նախագծման թույլտվություն
Նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք) սահմանում է կառուցվող օբյեկտի նախագծի մշակման պարտադիր պայմանները, պահանջներն ու uահմանափակումները։
Այն ներառում է պատմամշակութային ժառանգության, քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, բնակչության և սակավաշարժ խմբերի պաշտպանության և այլ պահանջներ։
Դիմելու համար անհրաժեշտ է
Երևանի տարածքում ընդգրկված անշարժ գույքի կառուցապատման նախագծման թույլտվությունը ստանալու հայտը ֆիզիկապես պետք է ներկայացնել Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակ։
Ներկայացվող պահանջները
Շինարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու համար կառուցապատողը պետք է ունենա պետական գրանցում ստացած հողատարածք կամ այլ անշարժ գույք։
Պահանջվող փասատաթղթերը
- անձնագիր կամ նույնականացման քարտ (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածք, իսկ լիազորված անձը պետք է ներկայացնի իր անձնագիրը և համապատասխան լիազորագիրը)
- նախագծման թույլտվությունը ստանալու հայտ, որի ձևը տրամադրվում է տեղում,
- անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ օգտագործողի՝ անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը,
- կառուցապատվող հողամասի հատակագիծը` նախագծվող կամ փոփոխման ենթակա օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ (կառույցի գործառնական նշանակության փոփոխության դեպքում` նաև վերջինիս հատակագիծը)։
Եթե կառուցապատվող հողամասի ճարտարագիտական ուսումնասիրությունները (ինժեներական հետազննումները) անհնարին են առանց քանդման աշխատանքների, հայտին կցվում են նաև քանդման (կամ ապամոնտաժման) թույլտվություն ստանալու դիմումը և այդ թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարման անդորրագիրը: Ընդ որում՝ տվյալ դեպքում քանդման թույլտվությունը տրվում է առաջադրանքի հետ, իսկ օբյեկտը փաստացի քանդվում է նշված թույլտվությամբ սահմանված պայմաններով:
Թույլտվության տրամադրման կարգը և ժամկետները
Թույլտվության տրամադրման ժամկետը կապված է շինարարական օբյեկտի ռիսկայնության աստիճանից, որոնք հետևյալն են․
- I կատեգորիան ընդգրկում է ցածր ռիսկայնության աստիճանի՝ ընթացիկ նորոգման, ներքին հարդարման, տարածքների բարեկարգման և այլ փոքրածավալ աշխատանքների ենթակա օբյեկնտերը։ I կատեգորիայի օբյեկնտերի համար նախագծման և շինարարության թույլտվություններ անհրաժեշտ չեն։
- II կատեգորիայում ընգրկված են միջին ռիսկայնության աստիճանի՝ պարզ և փոքրածավալ շինարարական օբյեկտները։ Դրանց նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը փոխարինվում է նախագծող կազմակերպության երաշխավորագրով, իսկ շինարարության որակի տեխնիկական հսկողությունը` շինարարական կազմակերպության երաշխավորագրով:
- III կատեգորիայում ընդգրկված են միջինից բարձր ռիսկայնության աստիճանի՝ II և IV կատեգորիաների ռիսկայնության օբյեկտների միջակայքի ցուցանիշներով օբյեկտները։ Դրանց նախագծային փաստաթղթերը ենթակա են պարզ փորձաքննության:
- IV կատեգորիայում ընդգրկված են բարձր ռիսկայնության աստիճանի՝ հատուկ և կարևորագույն նշանակության շինարարական օբյեկտները։ Դրանց նախագծային փաստաթղթերը ենթակա են պետական համալիր փորձաքննության։
- V կատեգորիայում ընդգրկված են բարձրագույն ռիսկայնության աստիճանի՝ հատկապես վտանգավոր, տեխնիկապես բարդ, նաև՝ երկու և ավելի պետությունների շահերին առնչվող (կամ սեյսմիկ պաշտպանության ոլորտի հատուկ նշանակության) օբյեկտները։ Դրանց նախագծային փաստաթղթերը ենթակա են հատուկ համալիր փորձաքննության, իսկ թույլտվությունների տրամադրման պայմաններն ու ժամկետները ամեն առանձին դեպքի համար սահմանում է ՀՀ կառավարությունը։
Ուշադրություն
I կատեգորիայի օբյեկտների համար նախագծման և շինարարության թույլտվություններ անհրաժեշտ չեն։
Մյուս դեպքերում մատակարար կազմակերպություններից տեխնիկական պայմաններ ստանալու անհրաժեշտության դեպքում թույլտվությունը տրամադրվում է.
- II կատեգորիայի օբյեկտների համար 10-օրյա ժամկետում,
- III կատեգորիայի օբյեկտների համար 15-օրյա ժամկետում,
- IV կատեգորիայի օբյեկտների համար 20-օրյա ժամկետում։
Իսկ եթե մատակարար կազմակերպություններից տեխնիկական պայմաններ ստանալու անհրաժեշտություն չկա, ապա թույլտվությունը տրամադրվում է․
- II կատեգորիայի օբյեկտների համար 5-օրյա ժամկետում,
- III կատեգորիայի օբյեկտների համար 10-օրյա ժամկետում,
- IV կատեգորիայի օբյեկտների համար 15-օրյա ժամկետում։
Դիմումի պատասխանը ուղարկվում է դիմողի հասցեին։ Միաժամանակ դիմողն իր դիմումի ընթացքի մասին տեղեկացվում է նաև իր կողմից տրամադրված հեռախոսահամարով։
Ծանուցումը ստանալուց հետո նախագծման թույլտվությունը ստանալու համար պետք է այցելել Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակ՝ կրկին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ (անհրաժեշտ դեպքում՝ նաև լիազորագիր)։
Նախագծման թույլտվութունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք) տրամադրվում է 2 օրինակով, որոնց հետ կարող է դիմողի ցանկությամբ անվճար տրամադրվել նաև կազմակերպություններից ստացված տեխնիկական պայմանները։
Նախագծման թույլտվությունը տրվում է գործողության հետևյալ ժամկետներով․
- II կատեգորիայի օբյեկտների համար՝ 1 տարի,
- III կատեգորիայի օբյեկտների համար՝ 1,5 տարի,
- IV կատեգորիայի օբյեկտների համար՝ 2 տարի,
- V կատեգորիայի օբյեկտների յուրաքանչյուր առանձին դեպքի համար` ՀՀ
կառավարության կողմից սահմանված ժամկետներում:
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության 19 մարտի 2015 թվականի N 596-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am կայքում։
9:00 - 18:00
(+374) 011 62-17-01
Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։
9:00 - 18:00
(+374) 011 62-17-01