Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ներկայացնել ՀՀ մարզերում շինարարական աշխատանքները սկսելու մասին տեղեկանք
Շինարարության թույլտվության հիման վրա նախատեսվող աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ կառուցապատողը պարտավոր է այդ մասին համապատասխան տեղեկանքով իրազեկել համայնքապետարանին։
Տեղականքը չներկայացնելու դեպքում կառուցապատման օբյեկտի համար տրված շինարարության թույլտվությունը ժամանակավորապես կարող է կասեցվել։
Ստորև նշված քայլերը անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
ՀՀ մարզերում (առայժմ միայն Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Լոռու մարզերն են սպասարկվում) ընդգրկված անշարժ գույքի շինարարական աշխատանքները սկսելու մասին տեղեկանք տրամադրելու համար անհրաժեշտ է․
- անցնել «ԵսԵմ» նույնականացում,
- դիմորդի էջում լրացնել անհրաժեշտ տվյալները,
- ընտրել շինարարական թույլտվություն ստանալու ենթակա գույքը,
- հերթականությամբ լրացնել անհրաժեշտ տվյալները և հանձնել դիմումը։
Ներկայացվող պահանջները
Շինարարական աշխատանքների սկսելու մասին տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ․
- պետական գրանցում ստացած հողատարածք կամ անշարժ գույք և դրա սեփականության իրավունքի վկայականը,
- շինարարական աշխատանքների թույլտվեություն,
- բջջային նույնականացման քարտ կամ նույնականացման քարտ և քարտն ընթերցող սարք:
Պահանջվող փաստաթղթերը
Առցանց դիմելու համար անհրաժեշտ է ունենալ․
- դիմողի անձը հաստատող փաստաթուղթը (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենը), իսկ որպես օրինական ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ նաև համապատասխան լիազորագիրը,
- կառուցապատողի կողմից հաստատված նախագծային փաստաթղթերը,
- փորձաքննության դրական եզրակացությունը, իսկ սահմանված դեպքերում՝ նախագծային փաստաթղթերը մշակող կապալառուի գրավոր երաշխավորագիրը։
Տրամադրման կարգը և ժամկետը
- Տեղեկանքը ներկայացնելուց հետո մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում այն ընդունվում է ի գիտություն համայնքապետարանի կողմից։
- Եթե հաստատված ընթացակարգով սահմանված ժամկետներում չի ներկայացվում տեղեկանքը, ապա դա հիմք է՝ տրված շինարարության թույլտվության գործողությունը համայնքապետարանի կողմից ժամանակավորապես կասեցնելու համար:
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։