ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Շրջակա միջավայր

Ստանալ գյուղատնտեսական ու արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման իրավունք (կնքել պայմանագիր)

ՀՀ-ում գյուղատնտեսական (սելեկցիա) և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար անհրաժեշտ է Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնել պայմանագրի կնքման հայտ և ստանալ համապատասխան իրավունք։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Ֆիզիկական կամ իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
1,000 դրամ
Տրամադրման տևողությունը
3-11 աշխատանքային օր

Պահանջվող փաստաթղթերը

Պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

գյուղատնտեսական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար՝

  • իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը) տվյալները, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,

  • օգտագործման ենթակա կենդանական աշխարհի օբյեկտների տեսակները,

  • չափաքանակը, գտնվելու վայրը (մարզը, համայնքը),

  • օգտագործման ժամանակահատվածը,

  • մասնագետների կողմից տրամադրված ցուցումներ՝ տվյալ տեսակի վայրի բնությունից վերցնելու, տեղափոխելու, պահելու (պահման վանդակների կամ ազատավանդակների չափերի ու առանձնահատկությունների, սննդակարգի, անհրաժեշտ սարքավորումների առկայության, տարածքի սանիտարահիգիենիկ պայմանների) վերաբերյալ,

  • պարտադիր և անհրաժեշտ անասնաբուժական միջոցառումների ժամանակացույցը՝ հաստատված անասնաբույժի կողմից,

  • սելեկցիոն գործընթացն իրականացնելուց առաջ նախնական անասնաբուժական զննություն կատարելու և կարանտինն ապահովելու մասին պարտավորությունը,

արդյունագործական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար՝

  • իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը) տվյալները, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,

  • օգտագործման ենթակա կենդանական աշխարհի օբյեկտների տեսակները,

  • չափաքանակը, գտնվելու վայրը (մարզը, համայնքը),

  • օգտագործման ժամանակահատվածը,

  • օգտագործման ենթակա տարածքը տնօրինողի գրավոր համաձայնությունը,

  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։

 

Իրավունքի չտրամադրման հիմքերը

Պայմանագրի կնքման հայտը չի հաստատվում, եթե՝

  • հայտում ներկայացված կենդանական աշխարհի օբյեկտների հաշվառված պաշարների սպառումը կամ վայրի կենդանու տեսակի համար նախատեսված չափաքանակից ավելի է ներկայացվել,

  • հայտում ներկայացված կենդանական տեսակը գրանցված է Կարմիր գրքում,

  • բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

 

Վճարման չափը և կարգը

Պայմանագիրը կնքելու կամար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ, ինչպես նաև բնօգտագործման վճարը, որը կարող է լինել տարբեր՝ կախված կենդանական աշխարհի օբյեկտից։ Վճարումն անհրաժեշտ է կատարել բանկային փոխանցմամբ 900005001533 (ֆիզիկական անձանց դեպքում) կամ 900005170981 (իրավաբանական անձանց դեպքում) հաշվեհամարներին։

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Պայմանագիրը կնքվում է Շրջակա միջավայրի նախարարության հետ դիմումը ներկայացնելուց հետո 11 աշխատանքային օրվա ընթացքում։

Հայտում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում հայտատուն եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է` 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու նշված թերությունները:

 

Հայտը անհրաժեշտ է ներկայացնել նախարարության կողմից սահմանած որսաշրջանի ընթացքում։

 

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1276-Ն որոշում

  • «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00


Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5300)

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր