ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Կրթություն

Ստանալ անվճար դասագրքեր

Ծրագրի շրջանակում ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտներին դասագրքերը տրամադրվում են անվճար։ 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Տրամադրման տևողությունը
Մինչև օգոստոսի 15-ը
 

Դիմելու համար անհրաժեշտ է 

Անվճար դասագրքեր ստանալու համար հանրակրթական ուսումնական հաստատությունները Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Դասագրքեր» բաժին են ներկայացնում դպրոցներում առկա դասագրքերի պահանջարկը։
 

Ներկայացվող պահանջները

Ծրագրին կարող են դիմել ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-4-րդ դասարաններում սովորող այն աշակերտները, որոնք ՀՀ ազգային փոքրամասնությունների են պատկանում կամ ունեն տեսողական խնդիրներ։


Պահանջվող փաստաթղթերը

  • աշակերտի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթ,
  • Բրալյան դասագրքով (տեսողական խնդիրներ ունեցող աշակերտների համար) ուսումնառության կազմակերպման անհրաժեշտությունը հավաստող փաստաթուղթ։ 

Անվճար դասագրքերի տրամադրման կարգը

Դասագրքերը մինչև օգոստոսի 15-ը առաքվում են ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան, որտեղից իրականացվում է դասագրքերի բաշխումը ուսումնական հաստատություններին, որոնք էլ դասագրքերը տրամադրում են սովորողներին։

Յուրաքանչյուր տարվա պարապմունքների ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, սովորողները վերադարձնում են իրենց հատկացված բոլոր դասագրքերը՝ բացառությամբ քննություն և վերաքննություն ունեցող սովորողների, ովքեր դասագրքերը հանձնում են մինչև տվյալ ուսումնական տարվա ավարտը:

 

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 81-Ն հրաման։

Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր