Դիմել «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրին
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունի 1 անգամ անվճար այցելելու մշակութային 2 հաստատություն՝ մեկ թանգարան, մեկ թատրոն կամ համերգային կազմակերպություն։
«Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրին մասնակցելու համար ուսումնական հաստատությունը (հանրակրթական դպրոց) վարչատարածքային միավորների միջոցով դիմում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։
Ծրագրի մասին
- Ծրագրի իրականացումն ապահովում են պետական և համայնքային ոչ առևտրային մշակութային կազմակերպությունները՝ թանգարաններն ու թատրոնները: Ծրագրին կարող են միանալ նաև ոչ պետական թատրոններն ու թանգարանները։
- Ծրագրի յուրաքանչյուր շրջափուլի ժամկետը սահմանվում է 1 տարի:
- Թանգարանների և թատրոնների ցանկը կազմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, իսկ հանրակրթական դպրոցները թանգարանների և թատրոնների ընտրությունը կատարում են ըստ ուսումնական ծրագրի թեմատիկ և տարիքային համապատասխանության։
- Թանգարանային, թատերական ներկայացման կամ համերգային միջոցառումների մասնակցությունն իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի շրջանակում՝ առարկայի կամ մի քանի առարկաների ուսումնական ծրագրին համապատասխան։
Ներկայացվող պահանջները
Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները:
Տրամադրման կարգը
- Տոմսերը տրամադրում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
- Աշակերտների թվով տպագրված տոմսերը նախարարության կողմից տրամադրվում են բոլոր վարչատարածքային միավորներին՝ համապատասխան ընդունման-հանձնման ակտերով:
- Յուրաքանչյուր վարչատարածքային միավոր տոմսերը տրամադրում է իր տարածքում հաշվառված դպրոցներին:
- Տոմսերի վրա դրվում է պարտադիր դպրոցի կնիքը և տրամադրվում աշակերտներին։
- Ծրագրի շրջանակում ուղեկցող մանկավարժին տոմս չի տրամադրվում։
- Մշակութային հաստատություններ այցելելու դեպքում տոմսի համապատասխան բաժինը հանձնվում է թանգարանին, թատրոնին կամ համերգային կազմակերպությանը՝ հետագա հաշվառման և ֆինանսավորման նպատակով։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 27-ի N 930-Ա հրամանում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի օգոստոսի 8-ի N 1213-Ա հրաման
Հրամանը հնարավոր է գտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ escs.am կայքում։
(+374) 010 59-96-99
(+374) 010 52-73-43
(+374) 010 59-96-99
(+374) 010 52-73-43