ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Կրթություն

Դիմել դպրոցականների ամառային հանգստի ծրագրին

Ծրագրի շրջանակում պետությունն ապահովում է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և անապահով ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը և տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
5-10 րոպե

Դպրոցականների ամառային հանգստի ծրագրին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնել ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան։ 


Ներկայացվող պահանջները

Այս ծրագրին դիմել կարող են 7-13 տարեկան այն երեխաները, որոնք՝

  • ծնողազուրկ են,
  • 4 և ավելի բազմազավակ ընտանիքից են,
  • անապահով ընտանիքից են,
  • ունեն հաշմանդամ դարձած զինծառայող ծնող,
  • ունեն հաշմանդամ դարձած աշխարհազորային ծնող,
  • ունեն զոհված ծնող։


Պահանջվող փաստաթղթերը

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել․
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • նշված սոցիալական խմբերից որևէ մեկում ընդգրկված լինելու մասին փաստաթղթեր։

Տրամադրման ժամկետը և կարգը

ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից երեխաների հավաքագրումն իրականացվում է մայիս-հունիս ամիսներին։

Հղում օրենսդրությանը 

ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 17-ի N 364-Ա որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am կայքում։
Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր