Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Աջակցության ծրագիր
Կրթություն
Դիմել դպրոցականների ամառային հանգստի ծրագրին
Ծրագրի շրջանակում պետությունն ապահովում է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և անապահով ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը և տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը:
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
5-10 րոպե
Դիմելու համար անհրաժեշտ է
Դպրոցականների ամառային հանգստի ծրագրին մասնակցելու համար փաստաթղթերը պետք է ներկայացնել ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան։
Ներկայացվող պահանջները
Այս ծրագրին դիմել կարող են 7-13 տարեկան այն երեխաները, որոնք ունեն հաշմանդամ դարձած զինծառայող կամ աշխարհազորային ծնողներ, ծնողներից մեկը զոհված է, ծնողազուրկ են, 4 և ավելի բազմազավակ կամ անապահով ընտանիքից են։
Պահանջվող փաստաթղթերը
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել․- անձը հաստատող փաստաթուղթ,
- նշված սոցիալական խմբերից որևէ մեկում ընդգրկված լինելու մասին փաստաթղթեր։
Աջակցության տրամադրման ժամկետը
ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից երեխաների հավաքագրումն իրականացվում է մայիս-հունիս ամիսներին։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 17-ի N 364-Ա որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am կայքում։
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am կայքում։
Տեխնիկական աջակցության համար՝
(+374) 010 59-96-00
Ծառայության գծով աջակցության համար՝
(+374) 010 52-73-43
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
5-10 րոպե
Տեխնիկական աջակցության համար՝
(+374) 010 59-96-00
Ծառայության գծով աջակցության համար՝
(+374) 010 52-73-43
Այս էջը օգտակա՞ր էր