Հայտագրվել ՀՀ բուհերում 2026-2027 ուսումնական տարվա օտարերկրյա քաղաքացիների (այդ թվում՝ սփյուռքահայերի) կրթական ծրագրերին
ՀՀ-ում կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտարերկրյա դիմորդների ընդունելությունը կատարվում է էլեկտրոնային եղանակով։
ՀՀ-ում կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հայտագրվելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝
- ընտրել «ԲՈՒՀԵՐ» բաժինը,
- նշված ցանկից ընտրել նախընտրելի հաստատությունը,
- բացված էջում ընտրել մասնագիտությունը,
- սեղմել «Ընդունելություն» կոճակը,
- լրացնել հայտը,
- ներբեռնել անհրաժեշտ փաստաթղթերը,
- պահպանել հայտը։
Հնարավոր է հայտագրվել նաև՝ ըստ մասնագիտության, որի համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝
- ընտրել «Կրթական ծրագրեր» բաժինը,
- նշված ցանկից ընտրել ոլորտներից մեկը,
- բացված էջում ընտրել մասնագիտությունը,
- սեղմել «Ընդունելություն» կոճակը (եթե տվյալ մասնագիտությամբ այլ հայտ ներայացված չէ, կբացվի հայտի էջը),
- լրացնել հայտը,
- ներբեռնել անհրաժեշտ փաստաթղթերը,
- պահպանել հայտը։
Պահանջվող փաստաթղթերը
- անձնագրի պատճենը,
- սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճենը,
- կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
- բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև ՀՀ բժշկական կազմակերպությունների կողմից),
- միասնական քննությունների վկայագիր,
- 3x4 չափսի 4 լուսանկար,
- ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
- դոկտորական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:
Տրամադրման ժամկետը և կարգը
Փաստաթղթերի ընդունումն իրականացվում է հետևյալ ժամկետներում՝
- Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով (հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններ) օտարերկրյա քաղաքացիների համար՝ 2026թ. հունիսի 22-ից մինչև օգոստոսի 24-ը ներառյալ,
- Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով՝ այդ թվում նախապատրաստական դասընթացում դիմելու համար՝ 2026թ. հունիսի 22-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ,
- Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով՝ այդ թվում նախապատրաստական դասընթացում, ընդունելության համար՝ 2026թ. հունիսի 22-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ,
- Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2026թ. հունիսի 22-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ,
- Վճարովի դոկտորական կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2026թ. հունիսի 22-ից մինչև նոյեմբերի 13-ը ներառյալ:
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն որոշում
+374 10-599-699, (647), +374 10-599-699 (646)
+374 10-578455
+374 10-599-699, (647), +374 10-599-699 (646)
+374 10-578455