ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Կրթություն

Ստանալ աջակցություն գիտական գործուղումների իրականացման համար

Ծրագրի շրջանակում գիտաշխատողին ֆինանսական աջակցություն է տրամադրվում գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրին գործուղելու դեպքում` գործուղման ճանապարհածախսը հոգալու նպատակով:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Տրամադրման տևողությունը
մինչև 30 օր

Ծրագիրն աջակցում է գիտաշխատողներին մասնակցել միջազգային հետևյալ միջոցառումներին․

  • գիտաժողով,
  • կոնֆերանս,
  • սիմպոզիում,
  • սեմինար։

Դիմելու կարգը

Գիտական գործուղման աջակցություն ստանալու համար կազմակերպության ղեկավարը գրավոր դիմում է ՀՀ գիտության կոմիտե: Դիմումը ներկայացվում է գիտաշխատողի՝ գիտական միջոցառմանը մասնակցելու հրավերը ստանալուց հետո և գործուղում մեկնելուց 30 օր առաջ:

Պահանջվող փաստաթղթերը

Գիտական գործուղման աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում,
  • գիտական միջոցառման կազմակերպչի հրավերը կամ զեկույցն ընդունելու մասին ծանուցում,
  • գործուղվող գիտաշխատողի գիտական արդյունավետության բնութագիր։ 

Ուշադրություն

Գործուղման ավարտից հետո Կոմիտե է ներկայացվում գիտաշխատողի գործուղման արդյունքների մասին հաշվետվության պատճենը և գործուղվող գիտաշխատողի նստեցման կտրոնների (boarding pass) պատճենները:

Օգտակար հղումներ

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2019 թվականի մայիսի 7-ի N 13-Ա/Ք հրաման։

Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

 

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր