Ստանալ ֆինանսական աջակցություն գիտական գործուղումների և արշավախմբերի կազմակերպման համար
Ծրագրի շրջանակում ֆինանսական միջոցներ են տրամադրվում`
- դաշտային հնագիտական գիտահետազոտական աշխատանքների կատարման նպատակով արշավախումբ կազմակերպելու համար,
- գիտաշխատողի գիտական գործուղման ճանապարհածախսը փոխհատուցելու համար,
- գիտության ոլորտում գործող միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի կամ հուշագրերի շրջանակներում և միջազգային համագործակցության զարգացմանը նպաստելու նպատակով գործուղման համար:
Աջակցություն ստանալու համար կազմակերպության ղեկավարը արշավախմբի կամ գործուղման մեկնելուց 30 օր առաջ գրավոր դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտե (hասցե՝ ք. Երևան, Օրբելի եղբայրների 22):
Ծրագրի մասին
Արշավախմբերի կազմակերպման դեպքում աջակցություն տրամադրվում է դաշտային հնագիտական գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար՝ հնագիտական տարածքը տեղազննելու, հետախուզելու կամ պեղելու նպատակով:
Գիտական գործուղման դեպքում աջակցություն տրամադրվում է գիտաշխատողներին՝ առավելապես բանավոր զեկույցով մասնակցելու միջազգային հետևյալ միջոցառումներին՝
- գիտաժողով,
- գիտական կոնֆերանս,
- սիմպոզիում,
- սեմինար։
Ներկայացվող պահանջները
- Ե՛վ արշավախմբի կազմակերպման, և՛ գիտական գործուղման նպատակով աջակցություն
ստանալու համար գիտաշխատողը պետք է ընդգրկված լինի Հայաստանում գիտական և
գիտատեխնիկական գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններում և բուհերում բազային ֆինանսավորմամբ իրականացվող գիտական ծրագրերում: - Գիտական գործուղման դեպքում՝ անձը պետք է ներակայացնի գիտական միջոցառման
կազմակերպիչի հրավերը կամ իր զեկույցն ընդունելու մասին ծանուցումը:
Պահանջվող փաստաթղթերը
Արշավախմբերի կազմակերպման համար՝
- hնագիտական տարածքներում գիտահետազոտոկան աշխատանքներ կատարելու համար
սահմանված կարգով տրված թույլտվությունը (բաց թերթիկ, այլ) - դաշտային պայմաններում հնագիտական գիտահետազոտական աշխատանքներ կատարելու հաստատված ծրագիրը, այդ թվում՝ արշավախմբի անվանումը/թեման, բնակավայրը/երթուղին, աշխատանքների նպատակներն ու խնդիրները, բնույթն ու ցանկը, իրականացման ժամկետները,
- արշավախմբի ղեկավարի տվյալները, այդ թվում՝ ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան
ամսաթիվ, զբաղեցրած պաշտոն, գիտական աստիճան, կոչում, բջջային հեռախոսահամար,
էլեկտրոնային փոստի հասցե, https://grants.hesc.am համակարգում նույնականացման
անհատական կոդ, ծախսերի նախահաշիվը, արշավախմբի մասնակիցների ցուցակը:
Գիտական գործուղման դեպքում՝
- դիմում,
- գիտական միջոցառման կազմակերպչի հրավերը կամ զեկույցն ընդունելու մասին ծանուցում,
- գործուղվող գիտաշխատողի գիտական արդյունավետության բնութագիրը։
Ուշադրություն
Արշավախմբի աշխատանքներն ավարտվելուց հետո 10-օրյա ժամկետում պետք է Կոմիտե ներկայացնել դաշտային աշխատանքների գիտական հաշվետվության պատճենը՝ կցելով տրամադրված ֆինանսական միջոցներով իրականացված ծախսերը հաստատող փաստաթղթերի պատճենները:Գործուղման ավարտից հետո 10-օրյա ժամկետում պետք է Կոմիտե ներկայացնել գիտաշխատողի գործուղման արդյունքների մասին հաշվետվության պատճենը և գործուղվող գիտաշխատողի նստեցման կտրոնների (boarding pass) պատճենները։
Տրամադրման ժամկետը և կարգը
Արշավախմբերի կազմակերպման դեպքում․
Արշավախումբ կազմակերպելու մասին կազմակերպության գրությունը քննարկում է փորձագետների մասնակցությամբ Կոմիտեում ձևավորված աշխատանքային խումբը, որը տալիս է փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ եզրակացություն:
Եզրակացության դրական լինելու դեպքում տոմսի գնման գործընթացը կազմակերպում է Կազմակերպությունը, ապա փոխհատուցում ստանալու համար ֆինանսական միջոցներ տրամադրելու մասին պայմանագիր է կնքվում Կոմիտեի հետ:
Գիտական գործուղման դեպքում․
Աջակցությունը որպես կանոն տրամադրվում է տարին 1 անգամ։ Այն ստանալու մասին հայտը
ուսումնասիրվում է Կոմիտեում ստեղծված աշխատանքային խմբի կողմից, որը տալիս է դրական կամ բացասական եզրակացություն։
Գործուղման մասին իրավական ակտն ընդունվելուց կամ կազմակերպիչի պաշտոնական հրավերը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնին տրվում է հանձնարարական, որտեղ նշվում է գործուղման համար անհրաժեշտ գումարի (ճանապարհածախս, մասնակցության վճար, օրապահիկ, գիշերավարձ և այլն) ընդհանուր չափը։
Այնուհետև Կոմիտեն եզրակացության մասին գրավոր տեղեկացնում է դիմող կազմակերպությանը 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
Արշավախումբ կազմակերպելու, գիտական գործուղման ճանապարհածախսը փոխհատուցելու,
գիտության ոլորտում գործող միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի կամ հուշագրերի
շրջանակներում և միջազգային համագործակցության զարգացմանը նպաստելու նպատակով գործուղման համար ֆինանսական միջոցներ տրամադրելու կարգ։
Կարգը հնարավոր է կարդալ այստեղ։
ԿԳՄՍ նախագահի՝ 2024 թվականի ապրիլի 8-ի N 483-Ա/2 հրաման
Հրամանը հնարավոր է գտնել կարդալ այստեղ։
(+374 10) 300 109 (710)
(+374 10) 300 109 (710)