ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ընտանիք և երեխաներ

Ստանալ ծննդյան պետական գրանցում օտարերկրյա պետությունում

Օտարերկրյա պետության տարածքում ծնված և ՀՀ քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր երեխայի ծնունդ կարող է գրանցվել դիվանագիտական ծառայության մարմնում առանց ժամկետային սահմանափակման:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
20 րոպե
Ծառայության արժեքը
5.000 կամ 20.000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
1 օր

Օտարերկրյա պետություններում ապրող ՀՀ քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները իրականացնում են այդ պետություններում գտնվող ՀՀ հյուպատոսական հիմնարկները։


Օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր, թարգմանություններ) պետք է հաստատված լինեն ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

 


 
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020,
+(374) 10 585980,
Viber:+(374) 41 585980
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00 - 18:00
Հեռախոսահամար` +(374) 60 620000,
WhatsApp, Viber: +(374) 55 620111
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր