Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ամրագրել այց ավտոմեքենայի մաքսազերծումը ձևակերպելու համար
Ավտոմեքենայի մաքսազերծման ձևակերպումն իրականացվում է Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատանը։ Գործընթացին մասնակցելու համար հերթերից խուսափելու նպատակով հնարավոր է նախապես այց ամրագրել։
Ավտոմեքենայի մաքսազերծման ձևակերպմանը առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է․
-
բացել Early one հավելվածը,
-
ընտրել «Պետական» բաժինը,
-
բացվող պատուհանում սեղմել «ՀՀ Պետական եկամուտների կոմիտե»,
-
հաջորդիվ ընտրել «Հյուսիսային մաքսատուն» տարբերակը,
-
ընտրել «Ձևակերպում» տարբերակը,
-
բացվող էջում ընտրել ներկրող անձի տեսակը (ֆիզիկական կամ իրավաբանական),
-
ընտրել հարմար օրն ու ժամը և սեղմել «Ստեղծել կտրոն» կոճակը։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44