ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գյուղատնտեսություն և շրջակա միջավայր

Ստանալ ռազմավարական էկոլոգիական գնահատման եզրակացություն (ՌԷԳ հաշվետվություն)

Ռազմավարական էկոլոգիական գնահատումն իրականացնում է նախաձեռնողը՝ համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում կամ լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի հետ պայմանագիր կնքելու միջոցով: 

 

Հիմնադրույթային փաստաթղթի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնել դիմում:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ
Դիմելու տևողությունը
30 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
80 աշխատանքային օր

Ներկայացվող պահանջները

  • Ռազմավարական էկոլոգիական գնահատումն անհրաժեշտ է իրականացնել բոլոր հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերի դեպքում, որոնք հնարավոր ազդեցություն կունենան բնության հատուկ պահպանվող և անտառային տարածքների, պատմամշակութային հուշարձանների վրա (շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննական եզրակացության ենթակա Ա կատեգորիայի գործունեության տեսակները):

 

Պահանջվող փաստաթղթերը

Եզրակացությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • դիմում,

  • ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) հաշվետվություն,

  • նախատեսվող գործունեության դեպքում՝ նախագծային փաստաթուղթը,

  • տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված նախնական համաձայնության որոշումը (եթե սահմանված ժամկետում համայնքի ավագանու կողմից որոշում չի կայացվում՝ նախաձեռնողը փաստաթղթերի փաթեթը կարող է փորձաքննության ներկայացնել առանց համաձայնության, ինչի դեպքում հարցում է կատարվում համապատասխան համայնքի ղեկավարին),

  • տեղական ինքնակառավարման մարմնի կողմից իրականացված հանրային լսումների ընթացքում կազմված փաստաթղթերը (ծանուցման հրապարակման պատճենը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունները, առկայության դեպքում՝ առաջարկությունները և կարծիքները, ինչպես նաև հանրային լսումների արձանագրությունները)։

 

Եզրակացության չտրամադրման հիմքերը

Եզրակացությունը կարող է չտրամադրվել, եթե՝

  • լրամշակման վերադարձված փաթեթը նախաձեռնողի կողմից չլրամշակված ներկայացնելու դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է բացասական եզրակացություն,

  • 30 աշխատանքային օրվա ընթացքում նախաձեռնողի կողմից լրամշակված փաթեթը չներկայացվելու դեպքում փաթեթն օրենքի ուժով համարվում է բացասական եզրակացություն ստացած:

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Հիմնադրութային փաստաթղթի նախագծի ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության համար եզրակացությունը տրամադրվում է 80 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Փորձաքննության գործընթացների լիարժեքությունն ապահովելու համար լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտության դեպքում գործընթացի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 աշխատանքային օրով։

 

Վճարման չափը և կարգը

Ռազմավարական էկոլոգիական գնահատումն իրականացվում է անվճար։

 

Հղում օրենսդրությանը

  • «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենք

  • Կառավարության 2023 թվականի  21 դեկտեմբերի N 2294-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00


Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր