Ստանալ միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի և բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության դիպլոմի կրկնօրինակը
Միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի և բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության դիպլոմը կորցնելու դեպքում հնարավոր է դիմել դրա կրկնօրինակը ստանալու համար։
Դիպլոմը կորցրած անձը կրկնօրինակ ստանալու համար դիմում է այն ուսումնական հաստատություն, որն ավարտել է՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը։
Պահանջվող փաստաթղթերը
- հայտարարություն թերթում
- տեղեկանք ոստիկանությունից` դիպլոմի կորստի վերաբերյալ
Վճարման չափը և կարգը
Միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի և բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության դիպլոմի կրկնօրինակի տրամադրումը անվճար է։
Տրամադրման ժամկետը և կարգը
Միջնակարգ կրթության ատեստատը կամ հիմնական կրթության վկայականը տրամադրվում են դիմողին 10 օրվա ընթացքում։
Ուշադրություն
Միջնակարգ կրթության ատեստատի կամ հիմնական կրթության վկայականի կրկնօրինակը ստանալու դիմումը կարող է ներկայացնել նաև լիազորված անձը՝ լիազորագրի միջոցով։
Հղում օրենսդրությանը
ՀՀ ԿԳ նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի N 609-Ն հրաման:
(+374) 010 59-96-99
(+374) 010 52-73-43
(+374) 010 59-96-99
(+374) 010 52-73-43