ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Կրթություն

Դիմել սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագրին

Ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է սփյուռքահայ ուսուցիչների և տնօրենների վերապատրաստում:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Սփյուռքահայ ուսուցիչներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումն անցկացվում է հետևյալ ուղղություններով՝ յուրաքանչյուրը 120 դասաժամ.

  • ուսուցում մանկապարտեզում,
  • ուսուցում մեկօրյա դպրոցում,
  • տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում,
  • հայոց լեզվի և գրականության դասավանդում,
  • հայոց պատմության դասավանդում,
  • հայ մշակույթի պատմության և արվեստի դասավանդում (առկա և հեռավար),
  • տնօրենների վերապատրաստում:
 

Դիմելու պայմանները

Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագրին կարող են դիմել սփյուռքում գործող բոլոր տեսակի կրթօջախներում աշխատող ուսուցիչները և տնօրենները:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտը (հայտաձև-արևմտահայերեն, հայտաձև-արևելահայերեն):

Մասնակցության հայտերը հավաքագրվում են ամեն տարվա մարտ, ապրիլ և մայիս ամիսներին:

Մասնակցության պաշտոնական հաստատումները ԿԳՄՍ նախարարության կողմից ուղարկվում են ուսուցիչների կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեներին:


Օգտակար հղումներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության սփյուռքի հետ կապերի բաժին՝ հեռ.՝ (374 10) 59-96-47, (374 91) 71-61-62 (What՛s App, Viber), Էլ. փոստ՝ [email protected]:

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր