ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Կրթություն

Դիմել սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագրին

Ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է սփյուռքահայ ուսուցիչների և տնօրենների վերապատրաստում:

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները
Դիմելու տևողությունը
15-20 րոպե

Դիմելու համար անհրաժեշտ է

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտը (հայտաձև-արևմտահայերեն, հայտաձև-արևելահայերեն):

Ծրագրի մասին

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումն անցկացվում է հետևյալ ուղղություններով՝ յուրաքանչյուրը 120 դասաժամ.

  • ուսուցում մանկապարտեզում,
  • ուսուցում մեկօրյա դպրոցում,
  • տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում,
  • հայոց լեզվի և գրականության դասավանդում,
  • հայոց պատմության դասավանդում,
  • հայ մշակույթի պատմության և արվեստի դասավանդում (առկա և հեռավար),
  • տնօրենների վերապատրաստում:

Ովքե՞ր կարող են դիմել

Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագրին կարող են դիմել սփյուռքում գործող բոլոր տեսակի կրթօջախներում աշխատող ուսուցիչներն ու տնօրենները:

Տրամադրման ժամկետը և կարգը

Մասնակցության հայտերը հավաքագրվում են ամեն տարվա մարտ, ապրիլ և մայիս ամիսներին:

Մասնակցության պաշտոնական հաստատումները Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ուղարկվում են ուսուցիչների կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեներին:

 

 

 

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր