ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Դիմել թռիչքային անձնակազմի անդամների վկայականների տրամադրման, երկարաձգման և դադարեցման համար

Ավիացիոն մասնագետի վկայականը փաստաթուղթ է, որը իրավունք է տալիս վկայական կրողին դրա մեջ նշված որակավորման նիշերին համապատասխան իրականացնել մասնագիտական գործառույթներ: Ավիացիոն մասնագետի մոտ վկայականի առկայությունը պարտադիր է մասնագիտական գործառույթն իրականացնելիս:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ծառայության արժեքը
մինչև 24,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
մինչև 15 օր

Դիմելու համար անհրաժեշտ է՝

  • Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում լրացնել հայտ,

  • ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը՝ համաձայն օրենսդրության։


Անհրաժեշտ փաստաթղթերը՝

  • Դիմողի անձնագրի պատճենը,
  • համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող ուսումնական հաստատության կողմից տրված ավարտական փաստաթղթի պատճենը՝ վկայականը առաջին անգամ ստանալու դեպքում,
  • համապատասխան վերապատրաստումը, որակավորումը և գործնական ուսուցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
  • թռիչքային գրքույկը (օդաչուներ),
  • համապատասխան դասի բժշկական սերտիֆիկատ:


Հայտը և կից փաստաթղթերը Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանում մուտք լինելուց հետո ուսումնասիրվում են, և հայտատուին 3 աշխատանքային օրվա ընթացքում
տեղեկացվում է մասնագիտական համապատասխանության գործընթացի ժամկետների մասին:

Եթե հայտի և կից փաստաթղթերի մեջ առկա են թերություններ, ապա այդ  դեպքում դրա մասին գրավոր 
տեղեկացվում է հայտատուին, որը 5-օրյա ժամկետում պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները և կրկին ներկայացնի Գլխավոր վարչություն:

Նշված ժամկետում թերությունները չվերացնելու կամ չշտկելու դեպքում հայտը Գլխավոր վարչության կողմից թողնվում է անհետևանք:

Վկայականը ստորագրվում և տրվում է կարգի Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից, իսկ նրա բացակայության դեպքում նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից՝ մասնագիտական համապատասխանության գործընթացի դրական արդյունքում՝ 5 տարի ժամկետով:

Վկայականը ստորագրվում և տրվում է մասնագիտական համապատասխանության գործընթացի դրական արդյունքում: 

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(374 10) 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(374 10) 28-07-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր