ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աշխատանք և զբաղվածություն

Դիմել թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրին

Ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկային և դեպի տնտեսության իրական հատված ֆինանսավորման հոսքերին նոր լիցք հաղորդելուն։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկային և դեպի տնտեսության իրական հատված ֆինանսավորման հոսքերին նոր լիցք հաղորդելուն։

 

Ծրագրով առաջարկվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝

 

  1. դրամով թողարկված, թողարկման պահին առնվազն 36 ամիս մարման ժամկետ ունեցող և միջոցառումն ուժի մեջ մտնելուց հետո բորսայում ցուցակված պարտատոմսերի տեղաբաշխման և շրջանառության սպասարկման օժանդակություն հետևյալ չափերով՝
  • պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար՝ տեղաբաշխման անվանական ծավալի 2 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 30 միլիոն դրամը,
  • պարտատոմսերի շրջանառության համար՝ տեղաբաշխման անվանական ծավալի երեքական տոկոսի չափով առաջին երեք տարիների համար, բայց ոչ ավել, քան 45 միլիոն դրամը շրջանառության յուրաքանչյուր 12 ամիսների համար,
  •  
  1. բաժնետոմսերի թողարկման համար՝ արտաքին աուդիտի, բանկային և բորսայական ծառայությունների ծախսերը՝ կապված թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման հետ։ Ընդ որում, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակություն յուրաքանչյուր շահառուի համար տրամադրվում է միայն մեկ անգամ փաստացի կատարված և համապատասխան փաստաթղթերով հիմնավորված ծախսերի դեպքում կատարված ծախսերի 80%-ի չափով։ 
  2. միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տարվա ծախսերի 50%-ի չափով սուբսիդավորում, սակայն ՀՀ-ում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակման դեպքում՝ առաջին տարվա ծախսերի մինչև 80%-ի չափով սուբսիդավորում (30%` ի հավելումն նախորդող 50%-ի), եթե պահպանվել են պարտատոմսերի կապակցությամբ նախագծի հավելվածի 2-րդ կետով նախատեսված պահանջները։
 

Ովքե՞ր կարող են դիմել

 
  • Պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակության գործիքի շրջանակներում շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը, որը սույն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակել է իր կողմից թողարկված պարտատոմսերը, եթե այդ պարտատոմսերն արտահայտված են դրամով, թողարկվել են առնվազն 36 ամիս շրջանառության ժամկետով, տեղաբաշխվել են հրապարակային առաջարկի միջոցով, և այդ պարտատոմսերը ցուցակվելուց հետո ունեն շուկա ստեղծող։
  • Բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակություն գործիքի շրջանակներում շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը, որը սույն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո թողարկել, տեղաբաշխել և Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակել է իր կողմից թողարկված բաժնետոմսերը, եթե բաժնետոմսերի տվյալ թողարկումը տեղաբաշխվել է հրապարակային առաջարկի միջոցով։
  • Միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին 12 ամիսների ծախսերի փոխհատուցման գործիքի շրջանակներում շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը, որը սույն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո «Ֆիթչ», «Մուդիզ», «Ստանդարտ ընդ Փուրզ» կամ «Սքոփ Ռեյթինգզ» միջազգային վարկանիշային գործակալություններից որևէ մեկից ստացել է ոչ պակաս, քան պետության սուվերեն վարկանիշից երկու նիշ ցածր միջազգային վարկանիշ։

 

Ծրագրի շահառու չեն կարող դառնալ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձինք, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով ընդերքօգտագործողները, իսկ բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակության ծրագրի շահառուները չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունները։

 

Դիմելու կարգ

 

Օժանդակություն ստանալու նպատակով շահառուն պետք է էլեկտրոնային եղանակով գրավոր հայտ ներկայացնի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` կցելով հայտում պարունակվող տեղեկությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման եվ բորսայում ցուցակման համար.

 

  • Հայտը, որը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝
  1. հայտատուի անվանումը,
  2. հայտատուի գործունեության հասցեն,
  3. հայտատուի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստը,
  4. հայտատուի հարկ վճարողի հաշվառման համարը,
  5. հայտատուի գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը և պաշտոնը,
  6. թողարկված բաժնետոմսերի տեսակը և դասը,
  7. թողարկված բաժնետոմսերի տարբերակիչ ծածկագիրը,
  8. թողարկված բաժնետոմսերի տեղաբաշխված ծավալը,
  9. թողարկված բաժնետոմսերի տեղաբաշխված քանակը,
  10. թողարկված բաժնետոմսերի անվանական արժեքը,
  11. բաժնետոմսերի թողարկման ամսաթիվը,
  12. բաժնետոմսերի տեղաբաշխման սկիզբը,
  13. բաժնետոմսերի տեղաբաշխման ավարտը,
  14. ֆոնդային բորսայի անվանումը,
  15. ֆոնդային բորսայի ցուցակը կամ հարթակը, որտեղ բաժնետոմսը ցուցակված է,
  16. ցուցակման ամսաթիվը,
  17. ֆոնդային բորսայի կողմից բաժնետոմսին շնորհված հապավումը,
    բաժնետոմսերի շուկա ստեղծողը (ստեղծողները),
  • հայտում պարունակվող տեղեկությունները հաստատող փաստաթղթերը,
  • փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը։

 

Բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման եվ բորսայում ցուցակման համար

 

  • Հայտը, որը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝
  1. հայտատուի անվանումը,
  2. հայտատուի գործունեության հասցեն,
  3. հայտատուի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստը,
  4. հայտատուի հարկ վճարողի հաշվառման համարը,
  5. հայտատուի գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը և պաշտոնը,
  6. թողարկված բաժնետոմսերի տեսակը և դասը,
  7. թողարկված բաժնետոմսերի տարբերակիչ ծածկագիրը,
  8. թողարկված բաժնետոմսերի տեղաբաշխված ծավալը,
  9. թողարկված բաժնետոմսերի տեղաբաշխված քանակը,
  10. թողարկված բաժնետոմսերի անվանական արժեքը,
  11. բաժնետոմսերի թողարկման ամսաթիվը,
  12. բաժնետոմսերի տեղաբաշխման սկիզբը,
  13. բաժնետոմսերի տեղաբաշխման ավարտը,
  14. ֆոնդային բորսայի անվանումը,
  15. ֆոնդային բորսայի ցուցակը կամ հարթակը, որտեղ բաժնետոմսը ցուցակված է,
  16. ցուցակման ամսաթիվը,
  17. ֆոնդային բորսայի կողմից բաժնետոմսին շնորհված հապավումը,
  18. բաժնետոմսերի շուկա ստեղծողը (ստեղծողները),
  • հայտում պարունակվող տեղեկությունները հաստատող փաստաթղթերը,
  • փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը։

 

Միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման եվ սպասարկման առաջին տարվա ծախսերի փոխհատուցման

 

  • Հայտը, որը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝
  1. հայտատուի անվանումը,
  2. հայտատուի գործունեության հասցեն,
  3. հայտատուի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստը,
  4. հայտատուի հարկ վճարողի հաշվառման համարը,
  5. հայտատուի գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը և պաշտոնը,
  6. միջազգային վարկանիշային գործակալության անվանումը,
  7. վարկանիշավորման ամսաթիվը,
  8. ստացված վարկանիշը՝ կցելով հավաստող փաստաթուղթը,
  9. վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տարվա ծախսերը։
  • հայտում պարունակվող տեղեկությունները հաստատող փաստաթղթերը,
  • փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը։
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ Կառավարության 6 հուլիսի 2023 թվականի N 1125-Լ որոշում

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման վարչություն, հեռ՝ +374 011 59 72 39։

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոս՝

+(374 11) 597 206

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր