ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ տեղեկանք անձնագրի մասին

ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ տեղեկանք անձնագրի վերաբերյալ առցանց եղանակով։ Անձնագրի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար կարող են դիմել 16 տարին լրացած ՀՀ քաղաքացիները:

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
3 րոպե

Առցանց դիմելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացվելուց հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել անձնական տվյալները,
  • նշել, թե ում համար է ներկայացվում դիմումը՝ անձամբ քաղաքացու, թե երեխայի,
  • սեղմել «Հանձնել դիմումը» կոճակը։


Մի քանի րոպե անց Հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ տեղեկանքը հնարավոր կլինի ներբեռնել անձնական էջի «Դիմումներ» բաժնից՝ սեղմելով «Ներբեռնել» կոճակը։ Տեղեկանքը կուղարկվի նաև նշված էլեկտրոնային փոստի հասցեին։

 


Վճարման չափը

Անձնագրի մասին տեղեկանքը տրամադրվում է անվճար։

 


Տրամադրման ժամկետը

Առցանց դիմելիս անձնագրի մասին տեղեկանքը տրամադրվում է դիմելու պահից 3 րոպեների ընթացքում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

10:00 - 18:00
Հեռախոսահամար`

0-8000-2020
+(374) 10 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

09:00 - 17:00
Հեռախոսահամար`

+(374) 10 37-02-64

Այս ծառայությունից կարող եք օգտվել նաև այլ եղանակներով:

Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր