Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե դիմողի ծնողը նախկինում ունեցել է քաղաքացիություն
Անձը կարող է ստանալ քաղաքացիություն, եթե ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել են ՀՀ քաղաքացիություն և վերջին մեկ տարին մշտապես բնակվել են ՀՀ-ում։
Քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է անձամբ դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող քաղաքացիության շնորհման վարչություն (ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն)` նախապես այց ամրագրելով։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։
Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
- բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը, սեղմել «Հաջորդ էջ» կոճակը
- բացված էջի «Այցելության վայր» դաշտում ընտրել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գործող բաժանմունքը,
- լրացնել պահանջվող անձնական տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում)
- «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։
Պահանջվող փաստաթղթերը
Նախատեսված այցի օրը և ժամին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում կլրացվի դիմում, որին կից անհրաժեշտ է ներկայացնել՝
Եթե ծնողը ՀՀ քաղաքացի է՝
- օտարերկրյա պետության կողմից տրված վավեր անձնագիր և դրա պատճենը,
- 35 X 45 մմ չափսի 6 լուսանկար (գունավոր),
- ծննդյան վկայականը և դրա պատճենը,
- ամուսնության վկայականը և դրա պատճենը (եթե դիմումատուն ամուսնացած է և կրում է ամուսնու ազգանունը),
- ամուսնու անձնագիրը և դրա պատճենը,
- ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողի անձնագիրը կամ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Եթե ծնողը նախկին ՀՀ քաղաքացի է և վերջին 1 տարին մշտապես բնակվել է ՀՀ-ում՝
- օտարերկրյա պետության կողմից տրված վավեր անձնագիր և դրա պատճենը,
- 35 X 45 մմ չափսի 6 լուսանկար (գունավոր),
- ծննդյան վկայականը և դրա պատճենը,
- ամուսնության վկայականը և դրա պատճենը,
- ծնողների ամուսնության վկայականը և դրա պատճենը,
- ամուսնու անձնագիրը և դրա պատճենը,
- ծնողների կամ նրանցից մեկի նախկինում ՀՀ քաղաքացիություն ունենալու, ինչպես նաև վերջին 1 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու փաստը հավաստող փաստաթուղթ,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Ուշադրություն
Օտար լեզվով փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել հայերեն թարգմանված և նոտարական կարգով հաստատված։
Ընդ որում՝ 75 տարեկանից բարձր անձանց, ինչպես նաև 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկումն իրականցվում է առանց էլ․ հերթագրման՝ «կենդանի հերթ» ձևաչափով։
Վճարման չափը և կարգը
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել նախապես՝ առցանց եղանակով։
Տրամադրման ժամկետը և կարգը
ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը դիտարկվում է 90 աշխատանքային օրվա ընթացքում։
Քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելուց հետո անձը ստանում է SMS հաղորդագրություն իր դիմումի համարով, որով կարող է հետևել դիմումի ընթացքին։
Դիմումը բավարարվելու դեպքում անձն այդ մասին տեղեկացվում է SMS հաղորդագրությամբ, որից հետո կարող է դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։
Հղում օրենսդրությանը
- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք,
- ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում,
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք։
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64