Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գրանցել անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխությունը
Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի վերաբերյալ բոլոր տվյալների (բացառությամբ անձնագրային տվյալների) փոփոխությունը կատարվում է տվյալ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից համապատասխան դիմումի և փոփոխությունը հավաստող փաստաթղթի հիման վրա։
Ներկայացվող պահանջները
Դիմելու համար անհրաժեշտ է լինել անհատ ձեռնարկատերը կամ վերջինիս կողմից լիազորված ցանկացած գործունակ անձ։
Պահանջվող փաստաթղթերը
- դիմում,
- փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
- լիազորված անձի կողմից փոփոխությունների մասին դիմում ներկայացնելու դեպքում ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ:
Վճարման չափը և կարգը
Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխության պետական գրանցման համար սահմանված է պետական տուրք 1,500 ՀՀ դրամի չափով։
Այն հնարավոր է վճարել՝
Բանկային փոխանցման միջոցով,
Վճարային տերմինալի միջոցով,
E-Payments Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով։
Հաշվեհամար՝ 900005160750
Վճարման չափ՝ 1,500 ՀՀ դրամ
Նպատակ՝ Անհատ ձեռնարկատերերի տվյալների փոփոխությունների պետական հաշվառման համար
Տրամադրման ժամկետը և կարգը
Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխության պետական գրանցումը կատարվում է նույն պահին։
Փոփոխությունները համարվում են կատարված դրանք գործակալության կողմից գրանցամատյանում գրառելու պահից:
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80