ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Մշակույթ և սպորտ

Ստանալ ուսուցում մանկապատանեկան մարզադպրոցներում

Ֆիզիկական զարգացման, առողջ ապրելակերպի նպատակով մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների համար մանկապատանեկան մարզադպրոցներում ուսուցումն իրականացվում է անվճար: 

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիները
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Սահմանված չէ

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է՝

  • երեխայի հետ ներկայանալ մարզադպրոց, 
  • հայտնել նախընտրած մարզաձևի մասին,
  • ներկայացնել դիմում, բժշկական տեղեկանք երեխայի առողջության վերաբերյալ,
  • ներկայացնել երեխայի ծննդյան վկայականի պատճեն և 3/4 չափի լուսանկար։

ՀՀ-ում գործող մարզադպրոցների ցանկը ներկայացված է այստեղ։

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր