ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Շրջակա միջավայր

Ստանալ թափոնների գոյացման նորմատիվների (տեղադրման սահմանաքանակների) նախագծերի հաստատում

ՀՀ-ում վտանգավոր թափոններ առաջացնող գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է կազմել թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագիծ և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից ստանալ համապատասխան հաստատում։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
1 ամիս

Պահանջվող փաստաթղթերը

Նախագծի հաստատումը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • դիմում (թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագիծ),

  • վտանգավոր թափոնների գործածության ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում` լիցենզիայի պատճենը,

  • թափոնի անձնագիրը,

  • նախագծի հաշվարկը,

  • տեղեկություններ թափոնների տեղադրման օբյեկտների մասին,

  • այլ կազմակերպություններին թափոնների փոխանցման և թափոնների տեղադրման օբյեկտների հետ կնքված պայմանագրի պատճենը,

  • նախորդ տարվա ընթացքում տեղադրված թափոնների քանակը հաստատող փաստաթղթերը,

  • թափոնների տեղադրման յուրաքանչյուր օբյեկտի համար բնապահպանական փորձաքննական եզրակացության պատճենը,

  • թափոններ գոյացնող յուրաքանչյուր գործընթացի տեխնոլոգիական կանոնակարգը,

  • բնապահպանական միջոցառումների ծրագիրը՝ ուղղված թափոնների գոյացման ծավալների նվազեցմանը։

 

Վճարման չափը և կարգը

Թափոնների գոյացման նորմատիվների նախագծերը հաստատվում են անվճար։

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Փաստաթղթերն ստանալուց հետո  ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը 5-օրյա ժամկետում ծանուցում է դիմողին՝ նշելով փաստաթղթերի ընդունման ժամկետը և գրանցման համարը:

 

Մեկամսյա ժամկետում ուսումնասիրվում են ներկայացված փաստաթղթերը և ընդունվում որոշում՝ նախագծերը հաստատելու, իսկ փաստաթղթերի ամբողջական չլինելու դեպքում` լրամշակման վերադարձնելու մասին: Նախագծերը հաստատվում են 1 տարի ժամկետով։

 

Հղում օրենսդրությանը

  • «Թափոնների մասին» ՀՀ օրենք

  • ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 5-ի N 2291-Ն որոշում

  • ՀՀ Բնապահպանության նախարարի 2007 թվականի ապրիլի 27-ի N 97-Ն հրաման

Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

 

Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
 
Հեռախոսահամար`
(+374 11) 81-85-59
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր