ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ստանալ ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների և մեխանիզմների, ձյունագնաց, ջրային, երկաթուղային տրանսպորտային միջոցների համարանիշի և տեխնիկական վկայագիր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն իրականացնում է ՀՀ-ում հաշվառման ենթակա ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների ցանկում ընդգրկված տեխնիկայի հաշվառումը, պետհամարանիշի և տեխնիկական վկայագրի տրամադրումը։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
1,500 դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 10 աշխատանքային օր

Վկայագիր ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը։

Պահանջները, որոնց անհրաժեշտ է բավարարել

Վկայագիր ստանալու համար անհրաժեշտ է լինել ՀՀ-ում հաշվառման ենթակա ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների ցանկում ընդգրկված ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի սեփականատերեր։

Պահանջվող փաստաթղթերը

Վկայագիր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․ 

  • ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի, ինքնաշեն տեխնիկայի ագրեգատների ու հանգույցների ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթերը,

  • արտադրող գործարանի կողմից տրված տեխնիկական անձնագիրը կամ դրա կրկնօրինակը (դրանց առկայության դեպքում),

  • իրավաբանական անձինք` պետական գրանցման վկայականը, իսկ ֆիզիկական անձինք՝ անձը հաստատող փաստաթուղթը կամ պետական գրանցման վկայականը:

Վճարման չափը և կարգը

Հաշվառման համար անհրաժեշտ է վճարել 1,500 ՀՀ դրամ պետական տուրք։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005167714։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների և մեխանիզմների գրանցման համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։

Տրամադրման ժամկետը և կարգը

Վկայագիրը տրամադրվում է հաշվառման պահանջներին բավարարելուց և հայտը հաստատվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշում։
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք։

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
 
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր