ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ընտանիք և երեխաներ

Դիմել քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու համար

Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ՔԿԱԳ գործակալությունը ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարում է Քաղաքացիական կացության ակտերի մասին ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության և շահագրգիռ անձանց միջև վեճի բացակայության դեպքում:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Ծառայության արժեքը
5,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
մինչև 1 ամիս

Դիմելու համար անհրաժեշտ է՝

  • բավարարել օրենքով սահմանված հիմքերից մեկին,
  • լինել քաղաքացիական կացության ակտում նշված անձն ու քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС) ներկայացնել դիմում (դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում ներկայացվում է նաև լիազորագիր, որը չի պահանջում նոտարական վավերացում),
  • հավաքագրել և ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը։ 


Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է, որպեսզի առկա լինի հետևյալ հիմքերից մեկը՝

  • քաղաքացիական կացության ակտում այնպիսի գրառում կատարելը, որը հետագայում կրել է փոփոխություն և դիմումը ներկայացնելու պահին չի համապատասխանում քաղաքացիական կացության ակտում նշված անձանց անձնագրային տվյալներին,
  • այլ քաղաքացիական կացության ակտային գրանցման կամ իրավասու այլ մարմնի ընդունած (տրամադրած) փաստաթղթի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարելու նաև կազմված քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ,
  • քաղաքացիական կացության ակտային գրառումը կատարվել է դիմումը ներկայացնող անձի հայտարարության հիման վրա, որը չի պահանջել կամ չի պահանջում հիմնավորող փաստաթղթերի ներկայացում:


Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել հետևյալ տեղեկությունները՝

  • դիմողի անձնագրային տվյալները, անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, բնակության վայրը, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար 
  • քաղաքացիական կացության ակտային գրանցման այն տվյալները, որոնք ենթակա են ուղղման, լրացման կամ փոփոխության:


Անհրաժեշտ փաստաթղթերը՝ 

  • դիմողի անձը հաստատող փաստաթուղթը կամ դրա պատճենը, որի վերաբերյալ կազմված է քաղաքացիական կացության ակտային գրանցումը, անչափահասի դեպքում՝ նրա ծնողի, խնամակալի, իսկ անգործունակ ճանաչված անձի դեպքում՝ հոգաբարձուի անձը հաստատող փաստաթուղթը,

  • դիմումով ներկայացվող պահանջը հիմնավորող փաստաթղթերը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն տեղեկությունները, որոնց միջոցով հնարավոր է պարզել պահանջի հիմքերի առկայությունը,

  • ուղղման կամ լրացման կամ փոփոխության ենթակա քաղաքացիական կացության ակտի մասին վկայականը կամ ակտային գրանցման տվյալները:

Ուշադրություն
Եթե ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելը առաջացնելու է անձը հաստատող փաստաթղթի փոփոխություն, ապա դիմումին կից նաև պետք է ներկայացվի 16 տարին լրացած անձի նկատմամբ ՀՀ-ում քրեական գործ հարուցված չլինելու, քրեական պատիժ չկրելու, հետախուզման մեջ չգտնվելու մասին իրավասու մարմնի կողմից՝ մինչև դիմումը ներկայացնելը առնվազն 1 ամիս առաջ տրված փաստաթուղթ:


Վճարման չափը՝

Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու համար սահմանված է 5000 ՀՀ դրամ պետական տուրք։ 

 

Տրամադրման ժամկետը՝

  • Ուղղումը կատարվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում,

  • Ուղղագրական սխալները կամ առանձին տառերի կամ թվերի ուղղումը կատարվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:


Հղում օրենսդրությանը՝

  • «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`

0-8000-2020, 

+(374) 10-58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր