ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ընտանիք և երեխաներ

Տրամադրել աջակցություն սոցիալապես անապահով ընտանիքներին

ՀՀ-ում սոցիալապես անապահով ճանաչված անձանց հնարավոր է տրամադրել ոչ միայն դրամական, այլև կենցաղային, սննդի, կացարանի, աջակցող միջոցների, իրավաբանական և հոգեբանական աջակցություն։ 

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձինք
Դիմելու տևողությունը
15 րոպե

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

  • մուտք գործել համակարգ (եթե անձը գրանցված չէ e-social.am կայքում, ապա անհրաժեշտ է գրանցվել՝ հետևելով հղմամբ նշված քայլերին)
  • ընտրել «Կյանքի դժվարին իրավիճակ» բաժինը,
  • ընտրել «Աջակցություն կարիքին» բաժինը,

Ուշադրություն
Աջակցություն տրամադրելու համար անհրաժեշտ է ունենալ ՀՀ ԱՍՀՆ-ի հետ կնքված համաձայնագիր։

Եթե չունեք ՀՀ ԱՍՀՆ-ի հետ կնքված համաձայնագիր, ապա անհրաժեշտ է՝՝ 

  • բացված պատուհանում սեղմել «Տրամադրել աջակցություն» կոճակը,
  • ընտրել «Ներկայացնել դիմում» բաժինը՝ համաձայնագիր կնքելու համար,
  • բացված էջում լրացնել պահանջվող անձնական տվյալները (որոշ տվյաներ լրացվելու են ինքնաշխատ)
  • այնուհետև անհրաժեշտ է ընտրել նախընտրելի ոլորտը ցանկից (մեկից ավելի ոլորտ ընտրելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուրի համար ներկայացնել համաձայնագրի նոր դիմում),
  • բոլոր տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է ուղարկել դիմումը։ 


Համաձայնագիրը կնքելուց հետո աջակցություն տրամադրելու համար անհրաժեշտ է՝ 

  • ընտրել «Կյանքի դժվարին իրավիճակ» բաժինը,
  • ընտրել «Աջակցություն կարիքին» բաժինը,
  • բացված պատուհանում լրացնել պահանջվող տվյալները բնակության վայրի, աշխատանքային պայմանների, աջակցության տեսակի, համաձայնագրի, ծրագրի տևողության և այլնի մասին
  • տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է ուղարկել դիմումն ու պահպանել դիմումի հերթական համարը։

Բոլոր դիմումները պահպանվում են օգտատիրոջ «Անձնական կաբինետ»-ի «Իմ համաձայնագրեր» բաժնում։ 

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության գծով աջակցության համար՝
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր