ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Մշակույթ և սպորտ

Դիմել «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ» դրամաշնորհային մրցույթին

Ծրագրի նպատակն է աջակցել թանգարանային ոլորտի կարևորագույն ուղղություններին՝ մշակութային ժառանգությունը հանրահռչակող ցուցադրությունների  կազմակերպմանը, ցուցահանդեսների կազմակերպման բնագավառում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, թանգարանային մասնագետների վերապատրաստմանը։

Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։

Ծրագրի մասին

 

Ծրագրի նպատակն է աջակցել թանգարանային ոլորտի կարևորագույն ուղղություններին՝ մշակութային ժառանգությունը հանրահռչակող ցուցադրությունների  կազմակերպմանը, ցուցահանդեսների կազմակերպման բնագավառում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, թանգարանային մասնագետների վերապատրաստմանը, թանգարանների՝ մարկետինգի և հանրահռչակման գործունեությանն ուղղված ծառայությունների մատուցմանը, թանգարանների՝ որպես սոցիալ-կրթական տարածքների կազմակերպմանը:

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Հայտեր կարող են ներկայացնել www.armeps.am համակարգում գրանցված՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները:

 

Դիմելու կարգ

 
  • Անհրաժեշտ է մուտք գործել www.armeps.am կայք և լրացնել համապատասխան պահանջվող տեղեկատվությունը, որից հետո գրանցումը հաստատելու նպատակով էլեկտրոնային փոստի միջոցով ստացված թվի և (կամ) տառերի կոմբինացիան մուտքագրել համակարգ:
  • Նշված տեղեկատվությունը ճիշտ մուտքագրելուց հետո անձը համարվում է համակարգում գրանցված մասնակից, ինչի մասին ավտոմատ եղանակով ստանում է ծանուցում:
  • Մասնակցի գրանցումն ավտոմատ եղանակով համարվում է չեղյալ, եթե համակարգում գրանցվելու օրվանից հաշված 30 օրացուցային օրվա ընթացքում վերջինս մուտք չի գործում համակարգ կամ մուտք է գործում, սակայն համակարգ չի մուտքագրում տեղեկատվությունը:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • Դիմում-հայտարարություն` համաձայն դրամաշնորհային մրցույթի մասին հայտարարության,
  • ֆինանսական նախահաշիվ՝ համաձայն դրամաշնորհային մրցույթի մասին հայտարարության,
  • ծրագրի առաջարկ, որը համապատասխանում է դրամաշնորհային մրցույթի մասին հայտարարության սահմանված պայմաններին, նպատակներին և առաջնահերթություններին,
  • կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճեները,
  • տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ,
  • տեղեկանք նախագծի համագործակցող և համաֆինանսավորող կողմերի մասին (առկայության դեպքում),
  • ծրագրին առնչվող նյութեր` լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, էսքիզներ (առկայության դեպքում):

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն՝ հեռ. (+374 10) 599 629,

ՀՀ ԿԳՄՍՆ  թեժ գիծ՝ (+374 10) 59-96-00,

Տեղեկատու հեռախոս՝ (+374 10) 52-73-43,

«Մասնակցի կողմից էլեկտրոնային (Armeps) համակարգի գործածման» ուղեցույց։

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր