ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Ստանալ սոցիալական փաթեթով տրամադրվող բուժօգնություն

Ծրագրի շրջանակում ՀՀ պետական մարմինների, կրթության, մշակույթի, գիտության և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների աշխատակիցները կարող են ստանալ անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն ու սպասարկում։ 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Ծրագրի շրջանակում ՀՀ պետական մարմիններում, ինչպես նաև կրթության, մշակույթի, գիտության և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում ներգրավված աշխատակիցները հնարավորություն ունեն օգտվելու առողջապահական փաթեթի շրջանակներում անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Սոցիալական փաթեթի ծառայություններից կարող են օգտվել ՀՀ կառավարության 27.12.12թ. 1691-Ն որոշմամբ հաստատված շահառուներ:

 

Դիմելու կարգ

 

  • Ապահովագրական պայմանագրով նախատեսված ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպությանը ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և տեղեկացնել սոցիալական փաթեթի շահառու հանդիսանալու մասին։
  • Բժշկական ծառայությունները՝ բացի կանխարգելիչ բժշկական քննությունից, տրամադրվում են բացառապես բժշկի ցուցման հիման վրա։
  • Բժշկական ծառայություններից օգտվելու կարգն առավել մանրամասն՝ այստեղ։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Ծրագրի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկը և բացառությունները սահմանվում է կառավարության 2014 թվականի մարտի 27-ի թիվ 375-Ն որոշմամբ:

 

Սոցիալական փաթեթի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկ։

 

Սոցիալական փաթեթի շրջանակներում ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկ։

 

 

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,

Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80-80-03 

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր