ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գործարարություն և արդյունաբերություն

Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի պետական հաշվառում

Պետական միասնական գրանցամատյանում օրենքով սահմանված տեղեկությունների գրառում
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
10,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 2 աշխատանքային օր

Դիմելու համար իրավասու անձը`

1. առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավարը
2. հիմնադրի գործադիր մարմնի ղեկավարը կամ հիմնադրի կողմից լիազորված անձը

Դիմելու եղանակը`

Գործակալություն դիմումներ և դիմումին կից փաստաթղթեր կարող են ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում՝ նաև թղթային կրիչի վրա:
Եթե օրենքով նախատեսված դեպքերում պետական հաշվառում կամ պետական գրանցում կատարելու համար գործակալություն է դիմում լիազորված անձ, ապա օրենքով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ: Լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը`

Առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների պետական հաշվառման համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում, որը պետք է պարունակի`
ա. հիմնադիր իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը (ստորագրված հիմնադրի գործադիր մարմնի, առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
բ. առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի մասին տեղեկություններ (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, կապի միջոցները՝ հեռախոսահամար, ֆաքսի համար, էլեկտրոնային փոստ (առկայության դեպքում),
գ. իրավասու մարմնի որոշում (ներն) առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին.
դ. առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կանոնադրությունը` ստորագրված հիմնադրի լիազորած անձի կողմից.
ե. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

Ժամկետները՝

Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի պետական հաշվառումն իրականացվում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Վճարման եղանակը՝

Անկանխիկ՝
• Բանկային փոխանցման միջոցով
• Վճարային տերմինալի միջոցով
• E-Payments Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝

900005160727՝ առանձնացված ստորաբաժանման համար
900005160743՝ հիմնարկի համար

Վճարման չափը՝
10,000 ՀՀ դրամ

Նպատակ դաշտում նշելով՝
Իրավաբանական անձի (հիմնադրամի) առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի պետական հաշվառման համար

Ծառայությունը ստանալու հիմքերը՝

Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի պետական հաշվառումն իրականացվում է նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից
Գործակալությունում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի լիարժեքությունը և համապատասխանությունն օրենքների պահանջներին: Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառման դեպքում չի ստուգվում կանոնադրության համապատասխանությունն օրենքների պահանջներին:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝

Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառումը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն կամ չեն համապատասխանում օրենքների պահանջներին:
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`

0-8000-2020, 

+(374) 10-58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր