Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ վտանգավոր թափոնների ներմուծման կամ արտահանման լիցենզիա
ՀՀ տարածք վտանգավոր թափոններ ներմուծելու կամ արտահանելու համար անհրաժեշտ է Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ համապատասխան լիցենզիա։
Սահմանափակ տեղափոխմամբ նյութերի ցանկը սահմանված է Կառավարության 2014 թվականի N 1524-Ն որոշմամբ (որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում):
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Լիցենզիան ստանալու համար անհրաժեշտ է առցանց հայտ ներկայացնել ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակի միջոցով։
Առցանց հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
- նույնականացումից հետո բացվող էջի «Միասնական հայտ» բաժնում ընտրել «Արտահանում» կամ «Ներմուծում» տարբերակը,
- բացվող էջի վերին աջ անկյունում սեղմել «Նոր հայտ» կոճակը,
- արտահանման դեպքում բացվող էջի ստորին հատվածի «Արտահանող», իսկ ներմուծման դեպքում՝ վերին հատվածի «Ներմուծող» բաժնում ինքնաշխատ ձևով կլրացվեն արտահանողի տվյալները,
- սեղմել էջի վերին հատվածի «Ապրանքներ» կոճակը, այնուհետև՝ «Ավելացնել ապրանքատեսակ»,
- լրացնել ապրանքատեսակի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը և պահպանել այն,
- էջի վերին հատվածի «Կից փաստաթղթեր» բաժնում վերբեռնել պահանջվող փաստաթղթերը,
- որից հետո անհրաժեշտ է սեղմել էջի վերին աջ անկյունում գտնվող «Ձևավորել» կոճակը։
Պահանջվող փաստաթղթերը
Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
-
հայտ,
-
պետական գրանցման վկայականի համարը, ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը (անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձի դեպքում նաև ԱՁ-ի պետական գրանցման վկայականի պատճենը),
-
լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ,
-
պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային անդորրագիրը,
- ապրանք արտահանողի և ներմուծողի միջև պայմանագրի պատճենը, այն դեպքում, երբ հայտատուն հանդես է գալիս որպես միջնորդ,
-
փոխադրման պայմանագրի պատճենը և արտահանողի ու թափոնների հեռացման համար պատասխանատու անձի միջև պայմանագրի պատճենը, որում առկա է այդ թափոնների էկոլոգիապես անվտանգ օգտագործման մասին տեղեկատվություն,
-
վտանգավոր թափոնների օգտագործման համար տեխնիկական հնարավորությունների առկայության մասին տեղեկատվություն (քաղվածք վտանգավոր թափոնները որպես հումք օգտագործելու հնարավորությունը հաստատող տեխնոլոգիական կանոնակարգից կամ այլ փաստաթուղթ, որը հաստատում է դրանց օգտագործման հնարավորությունն առանց այլ վտանգավոր թափոնների կամ դրանց մնացորդների առաջացման)։
Լիցենզիայի չտրամադրման հիմքերը
Լիցենզիան կարող է չտրամադրվել, եթե՝
-
բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,
-
լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված,
-
քվոտան, ինչպես նաև սակագնային քվոտան սպառվել է:
Վճարման չափը և կարգը
Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել բանկային փոխանցմամբ 900005000840 հաշվեհամարին։
Տրամադրման ժամկետը և կարգը
Լիցենզիան տրամադրվում է հայտը ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։
Մեկանգամյա լիցենզիան տրամադրվում է 1 տարվա գործունեության համար՝ բացառապես այն ապրանքների, որոնց համար սահմանվել են արտահանման (ներմուծման) քվոտաներ (գործում է մինչև այն օրացույցային տարին, որի համար սահմանվել է քվոտան)։
Հղում օրենսդրությանը
-
ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշում
-
ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5310)
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5310)