Վերականգնել վարորդական իրավունքի վկայականը
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները կարող են վերականգնել վկայականը՝ առանց նոր քննություններ հանձնելու։
Ինչպե՞ս դիմել
Վարորդական վկայականը վերականգնելու համար «Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է․
- ընտրել «Հաշվառման քննական ծառայություններ» բաժինը,
- մուտքագրել հանրային ծառայությունների համարանիշն ու հեռախոսահամարը,
- ընտրել առանց քննությունների՝ զրկված վարորդական վկայականի վերականգնման ծառայությունը,
- նշել նախընտրելի հաշվառման-քննական ստորաբաժանումը,
- ամրագրել այցելության օրն ու ժամը,
- լրացնել էլեկտրոնային փոստի հասցեն, որին ուղարկվելու է հերթագրման կոդը։
Ներկայացվող պահանջները
Առանց քննությունների վկայականը հետ ստանալու համար դիմումը պետք է ներկայացվի զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացքում։
Ուշադրություն
Զրկված վարորդական վկայականը առանց քննությունների կարող են վերականգնել նաև 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված անձինք։
Պահանջվող փաստաթղթերը
Նախապես ընտրված օրը անհրաժեշտ է տարածքային ստորաբաժանում ներկայացնել․
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- պետական տուրքի վճարման անդորրագրեր
Վճարման չափը և կարգը
Վճարումը կատարվում է բանկերի, վճարային տերմինալների կամ էլեկտրոնային հավելվածների միջոցով.
-
Վարորդական վկայականի վերականգնման համար պետական տուրքը 50,000 դրամ է։
- Հին վարորդական վկայականը վերադարձի ենթակա չլինելու դեպքում, նորը ստանալու համար գործում են հետևյալ պետական տուրքի չափերը․
- 12,000 դրամ՝ պլաստիկ վկայականի համար,
- 6,000 դրամ՝ թվային վկայականի համար:
Ուշադրություն
Հին վարորդական վկայականը վերադարձի ենթակա չէ, եթե վավերականության ժամկետը լրացել է, կատարվել է անձնական տվյալների փոփոխություն, վնասված է կամ կորել է։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Փաստաթղթերի ստուգումից հետո վարորդական վկայականը տեղում ակտիվանում է։
- Վերականգնումից հետո սահմանվում է 1 տարի փորձաշրջան՝ 6 բալային միավորով։
Հղում օրենսդրությանը
- Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենք
- Պետական տուրքի մասին օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը)
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00
Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00
Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02