Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ներկայացնել խնդիր` ուղղված Երևանի բարելավմանը, «Ակտիվ քաղաքացի» հավելվածի միջոցով
«Ակտիվ քաղաքացի» հավելվածի միջոցով Երևան քաղաքի բնակիչները կարող են մասնակցել քաղաքի կառավարմանը՝ ներկայացնելով խնդիրներ աղբահանության, տրանսպորտի, արտաքին լուսավորության, կենդանիների խնամքի և այլ ոլորտներում։
Հավելվածի միջոցով ներկայացված խնդիրները ուղղվում են Երևանի քաղաքապետարան և գտնում իրենց լուծումները։
«Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածի միջոցով Երևան քաղաքի խնդիրները ներկայացնելու համար անհրաժեշտ է հավելվածը ներբեռնելուց հետո․
- Գրանցվել հարթակում՝ լրացնելով անուն, ազգանուն և հեռախոսահամար,
- բացված պատուհանում ընտրել «Հայտնել խնդրի մասին» կոճակը,
- այնուհետև ընտրել խնդրին առնչվող ոլորտը,
- բացված պատուհանում լրացնել հասցեն և խնդրի նկարագրությունը և ուղարկել։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է կցել լուսանկար, տեսանյութ կամ ձայնագրություն։
Հավելվածի միջոցով արձանագրված խնդիրը ուսումնասիրվում և փոխանցվում է Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժին՝ հետագայում քննարկման օրակարգում ներառելու և խնդիրը լուծելու նպատակով։
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05