Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ բժշկական օգնության ու սպասարկման լրացուցիչ ծառայություններ
Առողջության ապահովման և բարելավման ծրագրերի շրջանակներում հնարավորություն է տրվում օգտվել բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններից:
Ինչպե՞ս դիմել
Աջակցության ծրագրից օգտվելու համար պետք է այցելել տեղամասային բժշկին, որը կնշանակի հետազոտություններ ու նեղ մասնագիտական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտ դեպքերում՝ առողջության ապահովման և բարելավման ծրագրերի շրջանակներում կուղեգրի համապատասխան բժշկական կազմակերպություն` բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայությունները ստանալու համար։
Ներկայացվող պահանջները
Բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայությունները ներկայացված են ցանկում։
Պահանջվող փաստաթղթերը
Առողջության ապահովման և բարելավման ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայությունների համարը անհրաժեշտ է ներկայացնել․
- անձնագիրը կամ նույնականացման քարտը,
- կարգավիճակը հավաստիացնող փաստաթուղթը (բացառությամբ այն դեպքերի, երբ էլեկտրոնային առողջապահության համակարգում համապատասխան կարգավիճակին պատկանելու մասին տեղեկատվությունն ինքնաշխատ կերպով հասանելի է այդ տվյալների սկզբնաղբյուր հանդիսացող տվյալների բազաներից),
- բժշկական եզրակացությունը/ուղեգիրը։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034
Թեժ գիծ՝
8003
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034
Թեժ գիծ՝
8003