ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ժամանակավոր օթևանի տրամադրում ՀՀ քաղաքացիներին

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված չափահաս անօթևան անձինք կարող են դիմել ժամանակավոր օթևան ստանալու համար։ Ժամանակավոր կացարանում անօթևան անձանց տրամադրվում են սոցիալական ծառայություններ՝ շուրջօրյա լրիվ խնամք, սոցիալական սպասարկում և երկարաժամկետ կացարանով (90 օր) ապահովում։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
30 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
2 օր

Դիմելու կարգը

Դիմումն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով կարող է ներկայացնել իր փաստացի բնակության վայրի տարածքն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն կամ բաժին (իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի առկայության դեպքում՝ միասնական ընդունարան) կամ ժամանակավոր կացարան:
Դիմումն ընդունում է ժամանակավոր կացարանի համապատասխան իրավասություն ունեցող աշխատողը (կամ պաշտոնատար անձը), որն անհրաժեշտության դեպքում օգնում է դիմումատուին լրացնել պահանջվող տվյալները:
Անձի՝ ժամանակավոր կացարան տեղափոխվելուց (փաստացի ընդունվելուց) հետո մեկ օրվա ընթացքում, ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունը դրա մասին իրազեկում է ոստիկանության տարածքային մարմնին, սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին), ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունն իր միջոցների հաշվին կազմակերպում է որոշակի բնակության վայր չունեցող անձի՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու գործընթացը՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

-Անձը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում)
-Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում՝ որոշակի բնակության վայր չունեցող անձի անունը, հայրանունը, ազգանունը, տարիքը, սեռը, հաշվառման մասին տվյալները հաշվառման քարտում գրանցվում են նրա բանավոր հայտարարության կամ այդ անձի մասին տեղեկատվություն տրամադրած մարմնի (անձի) հայտարարության հիման վրա: Այդ դեպքում, հաշվառման քարտը լրացնող աշխատողի (պաշտոնատար անձի) անձնական դիտարկման արդյունքի հիման վրա, հաշվառման քարտում գրանցվում են նաև որոշակի բնակության վայր չունեցող անձի մազերի ու աչքերի գույնը, հասակը և այլ անհատականացման նշաններ, ինչպես նաև նշվում է որոշակի բնակության վայր չունեցող տվյալ անձի անհատական տվյալների տրամադրման աղբյուրը:
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր