ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աշխատանք և զբաղվածություն

Գրանցվել քաղծառայողների թեստավորմանը

ՀՀ քաղաքացիները կարող են գրանցվել քաղաքացիական ծառայող դառնալու թեստավորում անցնելու համար։ Անհրաժեշտ է ներառվել վարկանիշային ցուցակում՝ մասնակցելով թեստավորմանը։

Թեստավորման անցկացման մասին նախապես հրապարակվում է հայտարարություն Քաղաքացիական ծառայության գրասենյակի «Վարկանիշային թեստավորում» բաժնում։ Թեստավորմանը անհրաժեշտ է գրանցվել նախապես՝ առցանց եղանակով։

Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
20-30 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
3 աշխատանքային օր

Անհրաժեշտ է հետևել թեստավորման հայտարարությունների հրապարակումներին և առցանց դիմել մասնակցելու համար։ Յուրաքանչյուր թեստավորման հայտարարությունում նշվում են նաև օրենքների այն հոդվածները, որոնցից կազմվելու են թեստավորման առաջադրանքները։

Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից կհրապարակվի Թեստավորման անցկացման ժամանակացույցը, որի մասին անձը ծանուցում կստանա անձնական էջի «Ծանուցումներ» բաժնում։ Այնուհետև անհրաժեշտ է ընտրել հրապարակված ժամանակացույցի ամենահարմար օրն ու ժամը։ Թեստավորման անցկացման օրն ու ժամը սահմանված ժամկետում չընտրելու դեպքում օրը և ժամը ընտրում է էլեկտրոնային համակարգը։

Թեստավորումներն անցկացվում են Քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (ք․ Երևան, Տերյան 89):


Վարկանիշային թեստավորմանը մասնակցելու համար անհրաժեշտ է՝

  • մուտք գործել կամ գրանցվել հարթակում,
  • ծանոթանալ թեստավորման հայտարարության բովանդակությանը և պահանջվող փաստաթղթերի ցանկին,
  • «Իմ էջը» բաժնում լրացնել պահանջվող տեղեկատվությունը և կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերը,
  • սեղմել հայտարարության էջի վերջում գտնվող «Դիմել» կոճակը։


Դիմումը ներկայացնելուց հետո քաղաքացին անմիջապես ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին։


Պահանջվող փաստաթղթերը

Յուրաքանչյուր հայտարարության մեջ նշվում է պահանջվող փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է ներկայացնել սքանավորված տարբերակով․

  • դիմում,
  • անձնագիր և/կամ նույնականացման քարտ (նույնականացման քարտը չներկայացնելու դեպքում անհրաժեշտ է կցել ՀԾՀ-ի կամ այն չունենալու վերաբերյալ տեղեկանք),
  • կրթությունը հավաստող փաստաթուղթ, ընդ որում՝
    • միայն միջնակարգ կրթություն ստացած լինելու դեպքում՝ միջնակարգ կրթությունը հավաստող փաստաթուղթը (ատեստատ),
    • բարձրագույն կրթություն ստացած լինելու դեպքում՝ դիպլոմը կամ դիպլոմները,
    • բուհում սովորելու դեպքում՝ ուսանող լինելու վերաբերյալ տեղեկանք կամ ուսանողական տոմս,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի բոլոր գրառված էջերի լուսապատճենները կամ կցագրման վկայականը,

  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),

  • 3x4 չափսի մեկ լուսանկար:

Ուշադրություն
Անհրաժեշտ է թեստավորմանը ներկայանալ անձնագրով, նույնականացման քարտով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (զինվորական գրքույկ կամ ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ)՝ թեստավորման նախատեսված ժամից 15 րոպե առաջ։


Տրամադրման ժամկետը և կարգը

Քաղաքացիական ծառայության գրասենյակը 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով դիմողին տեղեկացնում է թեստավորման մասնակցության որոշման մասին։

Հավելյալ տեղեկատվություն

Դիմումի կարգավիճակի մասին հնարավոր է տեղեկանալ օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» դաշտի ներքո գրառումից։ Եթե գրառման մեջ ակտիվ է՝

  • «Դիմել» կոճակը, ապա դիմումը դեռևս ուղարկված չէ, 

  • «Իմ դիմումը» կոճակը, ապա դիմումը ներկայացված է համապատասխան մարմին, և այն ուսումնասիրման փուլում է,

  • «Խմբագրել» կոճակը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու  սխալները, և կրկին ներկայացնել այն:


Փաստաթղթերը թերի լինելու դեպքում հնարավոր է դրանք հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Ծանուցումն ստանալուց հետո անհրաժեշտ է շտկել փաստաթղթերում առկա թերություններն ու կրկին դիմել 2 աշխատանքային օրվա ընթացքում։ 

Փաստաթղթերում առկա թերությունների մասին անձը տեղեկացվում է անձնական էջի «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Թերությունները շտկելու համար անհրաժեշտ է՝ 

  • սեղմել անձնական էջի «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանին և ծանոթանալ փաստաթղթերում առկա թերությունների մասին մեկնաբանություններին,
  •  «Գործողություններ» դաշտի «Խմբագրել» կոճակը սեղմելով կատարել համապատասխան փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով կրկին ներկայացնել դիմումը։


Հղում օրենսդրությանը

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք

Oրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Թեժ գիծ՝
(+374) 010 52-01-81

Հեռախոսահամար՝
(+374) 010 51-54-62

Էլ․ փոստի հասցե՝
[email protected]

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
Այս էջը օգտակա՞ր էր