Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Տեսակապով դիմել մեծահասակի (16 տարին լրացած) անձնագիր ստանալու համար
Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում, որտեղ չկա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, կամ դժվար է դիմել մոտակա ՀՀ դեսպանություն, ապա ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անձը կարող է դիմել տեսակապով։
Դիմողը առցանց հարթակի միջոցով կամ էլեկտրոնային փոստով նախապես ամրագրում է տեսազանգ, զանգի ընթացքում նույնականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, ինչից հետո փոստային ծառայությամբ ԱԳՆ է ուղարկում անձնագիր ստանալու համար պահանջվող փաստաթղթերը։
Ներկայացվող պահանջները
Անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում։
Պահանջվող փաստաթղթեր
16 տարին լրացած անձի ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
-
դիմում անձնագիր ստանալու մասին,
-
ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրացած ՀՀ քաղաքացու անձնագիր և դրա պատճենը,
-
ծնողների ամուսնության վկայականը և դրա պատճենը,
-
ծնողների անձնագրերի պատճենները,
-
նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում՝ ինքնությունը հավաստող այլ փաստաթղթեր,
- 35 x 45 մմ չափսի 3 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
- պետական տուրքի և փոստային առաքման վճարումները հավաստող փաստաթղթերը,
- պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում` դրանց՝ նոտարական կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,
- օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր, թարգմանություն) անհրաժեշտ է ներկայացնել ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ,
- հնարավորության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև փաստաթղթերի լուսապատճենները։
Պահանջվող հավելյալ փաստաթղթեր
Որոշ դեպքերում անձնագիր ստանալու համար դիմելիս անձից կարող են պահանջվել հավելյալ փաստաղթղթեր, մասնավորապես՝
Եթե դիմողը 16-18 տարեկան է և չունի նույնականացման քարտ՝
- իր և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած ծնողի կամ ծնողների գրավոր համաձայնությունը (եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով և հաստատված լինի ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ)։
Եթե մինչև երեխայի ծնունդը ծնողների ամուսնությունը գրանցված չի եղել՝
- հայրության ճանաչման վկայականը,
- միայնակ մայր լինելու մասին տեղեկանքը,
- ծնողի մահվան վկայականը,
- անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը։
Ընդ որում՝ անհրաժեշտ է ներկայացնել նշված փաստաթղթերից որևէ մեկը և դրա պատճենը։
Եթե երեխայի ծնվելու պահին ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ օտարերկրյա քաղաքացի՝
- ծնողների գրավոր համաձայնությունը՝ հաստատված ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ։
Եթե դիմողը զինապարտ է (18-55 տարեկան արական սեռի քաղաքացիներ)՝
- զինվորական գրքույկը։
Վճարման չափը և կարգը
Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 90,000 ՀՀ դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։
Անհրաժեշտ է վճարել նաև անհատական փոստային առաքման համար։ Անհատական փոստային առաքում կատարելու համար ծառայության վճարը կազմում է 12,500 - 20,500 ՀՀ դրամ՝ կախված երկրից։
Տրամադրման ժամկետը
Անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում։
ՀՀ արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչությունն անհատական փոստային առաքման եղանակով անձնագիրն ուղարկում է դիմողի կողմից նշված օտարերկրյա պետության հասցեով։
Անձնագիրն ուղարկելուց հետո էլեկտրոնային փոստի միջոցով դիմողին է ուղարկվում փոստային առաքանու հսկիչ համարը, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել առաքանու ընթացքին։
Հղում օրենսդրությանը
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք
2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն ՀՀ կառավարության որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11