Գրանցել նորածնին բժշկական կազմակերպությունում
ՀՀ քաղաքացի ծնողները կարող են առցանց գրանցել նորածնին իր հաշվառման հասցեի տարածքում գտնվող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունում (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն)։
Ինչպե՞ս դիմել
Նորածնին բժշկական կազմակերպությունում գրանցելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց և նույնականանալուց հետո անհրաժեշտ է ընտրել հաստատությունը և բժշկին։
Ներկայացվող պահանջները
Նորածնին բժշկական կազմակերպությունում առցանց գրանցել կարող է «ԵսԵմ» նույնականացում ունեցող․
- ծնողներից մեկը՝ գրանցված ամուսնություն ունենալու դեպքում,
- մայրը՝ գրանցված ամուսնություն չունենալու դեպքում։
Պահանջվող տվյալները
- Նորածնի ծնունդը պետք է գրանցված լինի մինչև նրան բժշկական կազմակերպությունում գրանցելը։
Ուշադրություն
Եթե նորածնի հաշվառման և փաստացի բնակության հասցեները նույնը չեն, ապա ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ այցելելով բնակության հասցեի (մարզի) տարածքում գտնվող բժշկական կազմակերպություն։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Բժշկական կազմակերպությունում նորածնի գրանցումը կատարվում է անմիջապես։
- Գրանցումից հետո մի քանի օրվա ընթացքում ընտանեկան բժիշկը կապ է հաստատում ծնողի հետ՝ տնայց կատարելու նպատակով։
Հղում օրենսդրությանը
ՀՀ առողջապահության նախարարի՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ի N48-Ն հրաման
Իրավական ակտը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034
Թեժ գիծ՝
8003
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-034
Թեժ գիծ՝
8003