Դիմել ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին
Աջակցության ծրագիրը նպատակաուղղված է գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքների կազմակերպմանը և ոլորտում նոր ներդրումների խթանմանը։ Պետության կողմից վարկի տոկոսադրույքների սուբսիդավորման շնորհիվ շահառուների համար տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 0%:
Ծրագրի մասին
Ծրագիրն իրականացվում է 2026-2027 թվականների ընթացքում և նախատեսված է 1-2 միլիոն դրամ գումարի չափով վարկավորման համար։ Վարկը տրամադրվում է մինչև 3 տարի (36 ամիս) մարման ժամկետով, որից առաջին 6 ամիսը սահմանվում է որպես պարտադիր արտոնյալ ժամանակահատված։ Այդ ընթացքում շահառուն ազատված է թե՛ մայր գումարի և թե՛ տոկոսագումարների վճարումից, ինչը հնարավորություն է ընձեռում արդյունավետ կազմակերպել գործունեությունը նախքան մարումները սկսելը։
Ինչպե՞ս դիմել
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է անձամբ այցելել ծրագրի գործընկեր ֆինանսական կառույցներից (բանկեր կամ վարկային կազմակերպություններ) որևէ մեկի մասնաճյուղ։ Այցելության ընթացքում իրականացվում են հետևյալ գործողությունները.
-
Վարկային հայտի լրացում տեղում՝ մասնագետի օգնությամբ։
-
Անհրաժեշտ փաստաթղթերի և տվյալների ներկայացում ֆիզիկական տարբերակով։
-
Վարկունակության գնահատումից հետո վարկային պայմանագրի ստորագրում բանկի մասնաճյուղում։
Ներկայացվող պահանջները
-
Վարկային միջոցների նպատակային օգտագործում բացառապես ագրոպարենային ոլորտում (բուսաբուծություն, անասնապահություն, վերամշակում)։
-
Վերջին 12 ամսվա ընթացքում 60 օրից ավելի հանրագումարային ժամկետանց պարտավորությունների բացակայություն։
-
Բոլոր գնումների և վճարումների իրականացում բացառապես անկանխիկ եղանակով (փոխանցումներով)։
-
Նույն շահառուի վարկավորում միայն մեկ ֆինանսական կառույցի կողմից։
Պահանջվող փաստաթղթերը և տվյալները
-
Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ)։
-
Ծրագիր-տեղեկանք վարկային միջոցների ծախսման ուղղությունների վերաբերյալ։ Դիմումի այս ձևաչափը սահմանվում է տվյալ ֆինանսական կառույցի կողմից։
-
Տվյալներ գյուղատնտեսական գործունեության իրականացման վայրի և տեսակի վերաբերյալ։
-
Համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանք ագրոպարենային ոլորտում զբաղված լինելու մասին։
Աջակցության չափը
-
Տոկոսադրույք. 0% շահառուի համար (պետությունը սուբսիդավորում է բանկի սահմանած մինչև 14% տոկոսադրույքը)։
-
Լրացուցիչ վճարներ. Ֆինանսական կառույցի կողմից վարկի սպասարկման կամ այլ ծառայությունների համար լրացուցիչ վճարների բացակայություն։
Տրամադրման ժամկետը և կարգը
-
Հաղորդակցում. Վարկային հայտի հաստատումից հետո ֆինանսական կառույցը 5 աշխատանքային օրվա ընթացքում տվյալները ներկայացնում է լիազոր մարմնին (նախարարությանը)։
-
Տրամադրում. Վարկը տրամադրվում է պայմանագրի կնքումից հետո՝ բացառապես անկանխիկ եղանակով։
-
Օգտագործում. Վարկային միջոցները շահառուի կողմից պետք է օգտագործվեն վարկի ստացման պահից սկսած 6 ամսվա ընթացքում։
-
Սուբսիդավորման դադարեցում. Վճարումների 60 օրից ավելի ուշացման կամ միջոցների ոչ նպատակային օգտագործման դեպքում պետական սուբսիդավորումը դադարեցվում է, և վարկի տոկոսների վճարման պարտավորությունը փոխանցվում է շահառուին։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի N 468-Լ որոշում
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06