ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Ֆինանսներ և հարկեր

Ստանալ աջակցություն անհուսալի վարկերը մարելու համար

Անհուսալի վարկեր ունեցող անձինք կարող են մինչև 2026 թվականի հունվարի 31-ը դիմել անհուսալի վարկերի մարման աջակցության ծրագրին։

Աջակցությունից օգտվելու համար թվային հարթակը հասանելի կլինի շուտով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ, ՀՀ ռեզիդենտ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15 րոպե
Տրամադրման տևողությունը
մինչև 1 ամիս

Թվային հարթակի միջոցով աջակցության ծրագրին դիմելու մանրամասները հասանելի կլինեն շուտով։


Ներկայացվող պահանջները

Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որ՝

  • վարկի անհուսալիության ժամկետը լինի նվազագույնը 3 տարի,
  • վարկի մայր գումարի չափը լինի առավելագույնը 1 միլիոն դրամ,
  • դիմողը լինի գրանցված աշխատող։


Աջակցության տեսակները և չափերը

Շահառու դառնալու դեպքում աջակցությունը կտրամադրվի հետևյալ կերպով․

  • անձի եկամտային հարկը կուղղվի նրա վարկային պարտավորության մարմանը,

  • աշխատավարձից նախկին 50%-ի փոխարեն կբռնագանձվի 20%-ը (հարկադիր),

  • բանկերը մինչև 80%-ի չափով կզիջեն վարկերի գծով առաջացած տույժերը և տուգանքները:


Տրամադրման ժամկետը և կարգը

Աջակցությունը կտրամադրվի դիմելուն հաջորդող ամսվա 1-ից՝ առավելագույնը 24 ամիս ժամկետով։


Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1990-Լ որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր