ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Մշակույթ և սպորտ

Վավերացված լուսանկարով արտահանման գործընթացի կազմակերպում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է առանց սահմանափակումների արտահանման ենթակա մշակութային առարկաների արտահանման գործընթացի կազմակերպում վավերացված լուսանկարով (առանց թույլատրող փաստաթղթի առկայության): Գործընթացի շրջանակներում գործակալություն են ներկայացվում արտահանվող առարկաները, ինչպես նաև դրանց լուսանկարները, որոնց դարձերեսին դրվում է դրանց իսկությունը հավաստող դրոշմակնիք և ստորագրություն՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցման կետերում ներկայացնելու համար: Անհրաժեշտության դեպքում տրվում է վավերացված լուսանկարի երրորդ օրինակը՝ երրորդ երկրների մաքսային անցակետեր ներկայացնելու համար:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և ֆիզիկական անձ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
1 աշխատանքային օր

Դիմելու եղանակը՝

Մշակութային արժեքը կամ մշակութային նշանակության առարկա արտահանելու համար հայտատուն կամ նրա լիազորած անձը դիմում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության մշակութային արժեքների հայտարարագրման և վկայագրման բաժին՝ օրենքով սահմանված կարգով մշակութային առարկայի վավերացված լուսանկարը ստանալու համար` գործակալության պետի անունով ներկայացնելով հայտ (հայտի ձևը սահմանված է ՀՀ մշակույթի նախարարի համապատասխան հրամանով):
Դիմողի ներկայությունը պարտադիր է ծառայության ստացման (հայտի ներկայացման և պատասխանի ստացման) ժամանակ, քանի որ արտահանվող մշակութային առարկայի ներկայացումը պարտադիր է: Ինչպես նաև՝ ճշտվում է արտահանող անձի ինքնությունը, ով անձամբ ստորագրում է հայտը, նրան տրվում են նաև արտահանվող առարկայի լուսանկարները՝ հիմնական չափորոշիչներով լրացված, դրոշմակնքված և վավերացված, որոնք հանձնվում են հայտատուին՝ սահմանված կարգով մաքսակետ ներկայացնելու համար:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

Հայտատուն ներկա­յաց­նում է
1. հայտը,
2. անձնագրի պատճենը,
3. առանց սահմանափակումների արտահանման ենթակա մշակութային առարկաները՝ դրանց հիմնական չափորոշիչները լուսանկարների դարձերեսին գրանցելու նպատակով
4. մշակութային առարկաների 3 օրի­նակ լուսանկարները:

Ծառայությունը ստանալու հիմքերը՝

1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի, ինչպես նաև արտահանվող առարկաների ներկայացումը
2. Արտահանվող մշակութային արժեքի կորած, գողացված, հափշտակված արժեքների ցանկում չլինելը
3. Օրենքով նախատեսված դեպքերում ՝ փորձագիտական եզրակացության ներկայացումը (արտահանվող առարկայի անթվակիր, անստորագիր լինելու դեպքում, երբ առաջանում է փորձագիտական եզրակացության անհրաժեշտություն)
Ծառայության ստացումը, համաձայն օրենքի՝ դիմումատուի ցանկությամբ է:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝

1. Ներկայացված փաստաթղթերի թերի կամ սխալ լինելու դեպքում
2. Արտահանվող մշակութային արժեքի հայտնաբերումը կորած, գողացված, հափշտակված (հետախուզման կամ որոնման մեջ գտնվող) մշակութային արժեքների տվյալների բազայում լինելու դեպքում (ՀՀ իրավապահ մարմինների կամ ԻՆՏԵՐՊՈԼԻ տվյալների շտեմարան):
3. Հայտի ներկայացման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումների առկայության դեպքում:
Դիմումի մերժման մեջ հստակ նշվում են մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:
Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝
(+374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոսահամար՝
(+374 10) 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր