ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Մշակույթ և սպորտ

Ստանալ ֆինանսական աջակցություն ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար

Ծրագրի շրջանակում «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու և վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին, մրցանակակիրներին, ինչպես նաև օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում 4-8-րդ տեղերը գրաված մարզիկներին և օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերի մարզիչներին և բժիշկներին ու մերսողներին տրամադրվում է սպորտային նպաստ:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

«Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու և վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին, մրցանակակիրներին, ինչպես նաև օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում 4-8-րդ տեղերը գրաված մարզիկներին և օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերի մարզիչներին և բժիշկներին ու մերսողներին տրամադրվում է սպորտային նպաստ:

 

Դիմելու կարգ

 

Սպորտային նպաստ ստացող շահառուների հաշվառումը, փաստաթղթերի հավաքագրումը և սպորտային նպաստ տրամադրելու համար թեկնածուների առաջադրումն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Համապատասխան մարզաձևերի ազգային ֆեդերացիաները ԿԳՄՍ նախարարություն են ներկայացնում՝

 

  • մրցումների արձանագրությունները,
  • հավաքականների ցուցակները՝ հաստատված մարզաձևը ներկայացնող Հայաստանի Հանրապետության ֆեդերացիայի կողմից և մարզիկի անձնագիրը):

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչություն, հեռ՝  +374 010 599 638

ՀՀ ԿԳՄՍՆ Թեժ գիծ՝ (+37410) 59-96-00, տեղեկատու հեռախոս՝ (+37410) 52-73-43:

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր