ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ընտանիք և երեխաներ

Գրանցել ՀՀ քաղաքացիների ամուսնալուծությունը օտարերկրյա պետությունում

ՀՀ քաղաքացիների ամուսնալուծությունները գրանցվում են օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ հյուպատոսական հիմնարկներում։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
20 րոպե
Ծառայության արժեքը
120.000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
1 ամիս
Օտարերկրյա պետությունում գտնվող ՀՀ քաղաքացիները ամուսնալուծության դիմում են ներկայացնում տվյալ պետությունում կամ հարևան երկրում գտնվող հյուպատոսական հիմնարկ:

Դիմելու համար անհրաժեշտ է՝

  • դիմել այն պետության ՔԿԱԳ մարմին, որտեղ անհրաժեշտ է գրանցել ամուսնությունը,
  • հավաքագրել ու ներկայացնել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը,


Օտարերկրյա պետություններում ՀՀ հյուպատոսական հիմնարկները սահմանված կարգով՝

  • իրականացնում են ամուսնության պետական գրանցումը,
  • ՀՀ տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց դիմումներով եզրակացություններ են կազմում ՀՀ տարածքում կազմված ամուսնության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու վերաբերյալ,
  • ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ են կատարում իրենց մոտ պահվող ամուսնության ակտերի գրառումներում,
  • իրենց գրանցած ամուսնության ակտերի գրառումների հիման վրա տալիս են գրանցման վկայականներ, վկայականների կրկնօրինակներ և ամուսնության պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթեր։ 


Օտարերկրյա պետություններում ՀՀ հյուպատոսական հիմնարկների կազմած ամուսնության ակտերի գրառումների առաջին օրինակները և տվյալ ակտերի պետական գրանցման համար հիմք համարվող փաստաթղթերը 30 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ կառավարության սահմանած կարգով փոխանցվում են ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան արխիվ` պահպանման, իսկ երկրորդ օրինակները պահպանվում են ՀՀ հյուպատոսական հիմնարկներում։

Ուշադրություն
Օտարերկրյա պետություններում գրանցված ամուսնության լուծումը կատարվում է երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրով սահմանված ընթացակարգով՝ կախված տվյալ պետության հետ կնքված միջազգային պայմանագրերի դրույթներից։ 

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020,
+(374) 10 585980,
Viber:+(374) 41 585980
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00 - 18:00
Հեռախոսահամար` +(374) 60 620000,
WhatsApp, Viber: +(374) 55 620111
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր