ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Արդարադատություն և օրենք

Այլ նոտարական ծառայություններ

Այլ նոտարական ծառայություններն իրենց մեջ ներառում են «Նոտարիատի մասին» օրենքով նախատեսված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից կատարվող նոտարական գործողությունները:
Դու կուղղորդվես թվային նույնականացման «ԵսԵմ» հարթակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
30 րոպե
Ծառայության արժեքը
ըստ ծառայության տեսակի
Տրամադրման տևողությունը
ըստ ծառայության տեսակի

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները կատարում են հետևյալ նոտարական գործողությունները

• Պայմանագրերի հաստատում՝ բացառությամբ ՀՀ տարածքում գտնվող անշարժ գույքի օտարման և գրավի պայմանագրերի - 25.000 ՀՀ դրամ
• Փաստաթղթերի պատճենների և փաստաթղթերից քաղվածքների հաստատում - 10.000 ՀՀ դրամ յուրաքանչյուր էջի համար
• Փաստաթղթերի՝ օտար լեզվից հայերեն թարգմանության և նոտարական վավերացում - 10.000 ՀՀ դրամ յուրաքանչյուր էջի համար
• Փաստաթղթերի (բացառությամբ անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների)՝ հայերենից օտար լեզու թարգմանություն և նոտարական վավերացում - 15.000 ՀՀ դրամ յուրաքանչյուր էջի համար
• Անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների՝ հայերենից օտար լեզու թարգմանություն և նոտարական վավերացում - 7.000 ՀՀ դրամ յուրաքանչյուր էջի համար
• Քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու և այլ փաստաթղթերի ձևակերպում և հաստատում - 15.000 ՀՀ դրամ
• Ստորագրության իսկության վավերացում - 7.000 ՀՀ դրամ
• ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացում - 15.000 ՀՀ դրամ
• Կտակների վավերացում - 15.000 ՀՀ դրամ
• ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրում - 10.000 ՀՀ դրամ
• Այլ նոտարական ծառայություններ - 7.000 ՀՀ դրամ

Հյուպատոսական հիմնարկում նոտարական գործավարությունը վարվում է հայերեն լեզվով, անհրաժեշտության դեպքում ապահովում է համապատասխան թարգմանություն:

• Նոտարական գործողության կատարումը մերժում է, եթե դիմած անձը թեև գործունակ է, սակայն տվյալ պահին գտնվում է այնպիսի վիճակում, որ չի հասկանում իր գործողությունների նշանակությունը կամ չի կարող կառավարել դրանք:

• Նոտարական գործողությունների համար փաստաթղթերը չեն ընդունվում, եթե դրանք պարունակում են ջնջումներ, լրացումներ, խաչած բառեր և այլ ուղղումներ (եթե դրանք նշված չեն և վավերացված չեն պաշտոնատար անձի ստորագրությամբ և այդ փաստաթղթերը տված հիմնարկի, ձեռնարկության կամ կազմակերպության կնիքով), ինչպես նաև կատարված մատիտով կամ ունենալով անհասկանալի տեքստ:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020,
+(374) 10 585980,
Viber:+(374) 41 585980
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00 - 18:00
Հեռախոսահամար` +(374) 60 620000,
WhatsApp, Viber: +(374) 55 620111
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր