ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Հաշվել տրանսպորտային միջոցի մաքսային վճարը իրավաբանական անձանց դեպքում

Ավտոմեքենայի մաքսազերծման համար կատարվող վճարումների չափը կարող ես հաշվարկել առցանց եղանակով։ Նկատի ունեցիր, որ հաշվարկը շատ մոտավոր է, և վերջնական մաքսային վճարը սահմանվում է մաքսային տեսուչի կողմից՝ համապատասխան դրույքաչափերով հաշվարկից հետո։

Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
2-3 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
5 րոպե

Տրանսպորտային միջոցի մաքսային վճարը հաշվելու համար անհրաժեշտ է․

  • այցելել www.src.am,

  • ընտրել «Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների հաշվիչ» պատուհանը,

  • ընտրել ներմուծողի տեսակը, այս դեպքում՝ իրավաբանական անձ,

  • լրացնել ավտոտրանսպորտային միջոցի արժեքը, ծավալը, շարժիչի տեսակը, մաքսային արժեքի մեջ ներառվող այլ ծախսերը և թողարկման ամսաթիվը,

  • եթե ավտոտրանսպորտային միջոցը բարձր անցունակությամբ է, ապա ընտրել նաև այդ դաշտը,

  • նշել նաև «ՆԱՇ-ի հզորությունն ավելի մեծ է, քան առավելագույն 30-րոպեանոց Էլեկտրական շարժիչի հզորությունը», եթե ներկրվող մեքենան հիբրիդային շարժիչով է, իսկ եթե սովորական շարժիչով է, ապա բաց թողնել այդ դաշտը, 

  • սեղմել «Հաշվել» կոճակը։

Ծառայության գծով աջակցության համար՝

08000 1008

+ (374) 60 844 444

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր