ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Դիմել օդանավի աղմուկի վկայական ստանալու համար

ՀՀ-ում օդանավերի աղմուկի սերտիֆիկատը տրվում է կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից սեփականատիրոջ կամ շահագործողի հայտի և տեղանքում ըստ աղմուկի օդանավի տեսակի հավաստագրի հիման վրա: 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
15 օր
Օդանավի աղմուկի սերտիֆիկատ ստանալու համար անհրաժեշտ է՝ 
  • դիմել իրավասու մարմին՝ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն,
  • ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը՝ ըստ ՀՀ օրենքի և կոնվենցիայի։


Անհրաժեշտ փաստաթղթերը՝ 

  • սեփականատիրոջ կամ շահագործողի հայտ (հայտի լրացման մանրամասն տարբերակը ներկայացված է ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի՝ ՀՀ-ում օդանավերի պետական գրանցման, պետական ռեգսիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը հաստատելու մասին հրամանի մեջ)
  • տեղանքում ըստ Աղմուկի Օդանավի Տեսակի Հավաստագիր։

 

Մի քանի կարևոր հանգամանք՝ 

  • Աղմուկի սերտիֆիկատն ունի գրանցման համար: Սերտիֆիկատների տրման հաշվառումը վարվում է հատուկ մատյանում:
  • Թռիչքների կատարման ընթացքում աղմուկի սերտիֆիկատը պետք է գտնվի օդանավում:
  • Եթե փոխվում է օդանավի գրանցման սերտիֆիկատը, ապա կատարվում է աղմուկի սերտիֆիկատի փոխարինում:
  • Աղմուկի սերտիֆիկատի կորստյան դեպքում օդանավի շահագործումը դադարեցվում է մինչև աղմուկի սերտիֆիկատի կրկնագրի ստացումը:
  • Աղմուկի սերտիֆիկատի կրկնագիրը տրվում է սեփականատիրոջ կամ շահագործողի դիմումի և կորստի պատճառների և հանգամանքների ծառայողական քննության ակտի հիման վրա:
  • Աղմուկի սերտիֆիկատի վնասվելու կամ մաշվելու դեպքում սեփականատիրոջ կամ շահագործողի դիմումի և վնասվելու կամ մաշվելու պատճառների (հանգամանքների) ծառայողական քննության ակտի հիման վրա կատարվում է աղմուկի սերտիֆիկատի փոխարինում:
  • Աղմուկի սերտիֆիկատի փոխարինման կամ կրկնագրի տրման դեպքում նախկին սերտիֆիկատը ենթակա է վերադարձման Գլխավոր Վարչություն:
  • Օդանավին աղմուկի սերտիֆիկատի տրամադրելու դիմումը մերժվում է, եթե ներկայացված փաստաթուղթերը չեն համապատասխանում հրամանի պահանջներին:
  • Օդանավին աղմուկի սերտիֆիկատի տրամադրելու դիմումը մերժվում է գրավոր:
  • Դիմումի մերժման մեջ հստակ նշվում է մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(374 10) 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(374 10) 28-07-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր