Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ
Ստանալ օդանավի աղմուկի վկայական
ՀՀ-ում օդանավերի աղմուկի սերտիֆիկատը տրվում է կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից սեփականատիրոջ կամ շահագործողի հայտի և տեղանքում ըստ աղմուկի օդանավի տեսակի հավաստագրի հիման վրա:
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
15 օր
Օդանավի աղմուկի սերտիֆիկատ ստանալու համար անհրաժեշտ է՝
- դիմել իրավասու մարմին՝ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն,
- ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը՝ ըստ ՀՀ օրենքի և կոնվենցիայի։
Անհրաժեշտ փաստաթղթերը՝
- սեփականատիրոջ կամ շահագործողի հայտ (հայտի լրացման մանրամասն տարբերակը ներկայացված է ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի՝ ՀՀ-ում օդանավերի պետական գրանցման, պետական ռեգսիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը հաստատելու մասին հրամանի մեջ)
- տեղանքում ըստ Աղմուկի Օդանավի Տեսակի Հավաստագիր։
Մի քանի կարևոր հանգամանք՝
- Աղմուկի սերտիֆիկատն ունի գրանցման համար: Սերտիֆիկատների տրման հաշվառումը վարվում է հատուկ մատյանում:
- Թռիչքների կատարման ընթացքում աղմուկի սերտիֆիկատը պետք է գտնվի օդանավում:
- Եթե փոխվում է օդանավի գրանցման սերտիֆիկատը, ապա կատարվում է աղմուկի սերտիֆիկատի փոխարինում:
- Աղմուկի սերտիֆիկատի կորստյան դեպքում օդանավի շահագործումը դադարեցվում է մինչև աղմուկի սերտիֆիկատի կրկնագրի ստացումը:
- Աղմուկի սերտիֆիկատի կրկնագիրը տրվում է սեփականատիրոջ կամ շահագործողի դիմումի և կորստի պատճառների և հանգամանքների ծառայողական քննության ակտի հիման վրա:
- Աղմուկի սերտիֆիկատի վնասվելու կամ մաշվելու դեպքում սեփականատիրոջ կամ շահագործողի դիմումի և վնասվելու կամ մաշվելու պատճառների (հանգամանքների) ծառայողական քննության ակտի հիման վրա կատարվում է աղմուկի սերտիֆիկատի փոխարինում:
- Աղմուկի սերտիֆիկատի փոխարինման կամ կրկնագրի տրման դեպքում նախկին սերտիֆիկատը ենթակա է վերադարձման Գլխավոր Վարչություն:
- Օդանավին աղմուկի սերտիֆիկատի տրամադրելու դիմումը մերժվում է, եթե ներկայացված փաստաթուղթերը չեն համապատասխանում հրամանի պահանջներին:
- Օդանավին աղմուկի սերտիֆիկատի տրամադրելու դիմումը մերժվում է գրավոր:
- Դիմումի մերժման մեջ հստակ նշվում է մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
15 օր
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Այս էջը օգտակա՞ր էր