ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ստուգել Բոնուս-Մալուս դասը

Բոնուս–Մալուսը ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական վճարների զեղչերի (բոնուսների) և հավելավճարների (մալուսների) համակարգ է: Կախված քո ապահովագրական պատմությունից՝ ստանում ես Բոնուսային կամ Մալուսային դաս, ինչի հիման վրա էլ հաշվարկվում է ապահովագրավճարի չափը:

Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
2 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
10 րոպե

Բոնուս-Մալուս դասը ստուգելու համար անհրաժեշտ է՝

  • այցելել ASWA.am

  • սեղմել «Տեղեկատվության առցանց հարցում» կոճակը,

  • ընտրել «ԱՊՊԱ 02, Ապահովադրի ԲՄ դաս» բաժինը,

  • ընտրել մուտքագրողի տեսակը՝ ֆիզիկական, թե իրավաբանական անձ։


ֆիզիկական անձի դեպքում՝

  • ընտրել քաղաքացիությունը,

  • մուտքագրել անձնագրի կամ նույնականացման քարտի համարը,

  • մուտքագրել հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը)։


իրավաբանական անձի դեպքում՝

  • Գրանցման երկիր,
  • ՀՎՀՀ,
  • պետական գրանցման համար։

 
2 դեպքում էլ վերջում անհրաժեշտ է սեղմել «Կատարել հարցում և ստանալ տվյալները» կոճակը։

 

Ուշադրություն
Բոնուս-Մալուս դասի առցանց հարցման պատասխանը Excel ֆայլի ձևաչափով կուղարկվի էլեկտրոնային փոստի հասցեին, որը նշված է ԱՊՊԱ վկայագրում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00

Հեռախոսահամար՝

(+374 11) 55 17 55

 

Ծառայությունը մատուցող՝
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
Այս էջը օգտակա՞ր էր