ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Փոխանակել երեխայի (մինչև 16 տարեկան) անձնագիրը արտասահմանում

Օտարերկրյա պետություններում 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացիների անձնագիրը փոխանակվում է 1 ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա, որը ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Միջինում 30 րոպե
Ծառայության արժեքը
30,000 դրամ
Տրամադրման տևողությունը
3 ամիս

Ներկայացվող պահանջները

Մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացու անձնագրի փոխանակման համար երեխան պետք է`

  • գրանցված լինի Բնակչության պետական ռեգիստրում,

  • տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացի լինելու դեպքում` անցնի զինվորական հաշվառում։

Անձնագիրը փոխանակվում է, եթե․

  • վավերականության ժամկետը լրացել է,

  • քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք ներառված են անձնագրում,

  • քաղաքացին կորցրել է անձնագիրը,
  • անձնագրում առկա են ոչ ճիշտ տվյալներ,

  • լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը,

  • քաղաքացին նման ցանկություն է հայտնել։


Պահանջվող փաստաթղթերը

Երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն) պետք է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն ներկայացնեն՝

  • դիմում անձնագիր ստանալու մասին,

  • 35x45 մմ չափսի 3 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),

  • անչափահասի անձնագիրը և դրա 2-5-րդ էջերի պատճենները,

  • ծնողների ամուսնության վկայականը և դրա պատճենը,

  • ծնողների անձնագրերը և դրանց 2-3 էջերի պատճենները,

  • պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում` դրանց՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունները,
  • օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր, թարգմանություն) անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով հաստատմամբ (ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ),
  • պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր:


Եթե մինչև երեխայի ծնունդը ծնողների ամուսնությունը գրանցված չի եղել, անհրաժեշտ է ներկայացնել նշված փաստաթղթերից որևէ մեկը և դրա պատճենը՝

  • հայրության ճանաչման վկայականը,
  • միայնակ մայր լինելու մասին տեղեկանքը,
  • ծնողի մահվան վկայականը,
  • անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը։


Վճարման չափը և կարգը

Մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացու անձնագիրն արտասահմանում փոխանակելու համար անհրաժեշտ է վճարել 30,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Անձնագիրը տրամադրվում է 3 ամիս ժամկետում։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։

 

Հղում օրենսդրությանը

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր