Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Մուտքագրել շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը
Շինարարությունը ավարտելուց հետո անհրաժեշտ է կազմել ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողով և նրա կազմում ընդգրկել համապատասխան համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցչին։
Ընդունող հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է կառուցապատողը կամ նրա օրինական ներկայացուցիչը, իսկ հանձնաժողովի աշխատանքն իրականացվում է կառուցապատողի հաշվին։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Անշարժ գույքի շինարարության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է.
- անցնել «ԵսԵմ» նույնականացում,
- դիմորդի էջում լրացնել անհրաժեշտ տվյալները՝ ընտրելով մարզը, համայնքը և բնակավայրը,
- ընտրել շինարարության թույլտվություն ստանալու ենթակա գույքը,
- հերթականությամբ լրացնել անհրաժեշտ տվյալները և հանձնել դիմումը։
Ներկայացվող պահանջները
Շինարարական օբյեկտը ընդունող հանձնաժողովում ընդգրկելու դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ շինարարության թուլտվությունը։
Վճարման չափը և կարգը
- Շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովում ներգրավելու ծառայությունն անվճար է։
- Հասցե տրամադրելու ծառայության համար անհրաժեշտ է վճարել 15,000 ՀՀ դրամ պետական տուրք։
Տրամադրման կարգը և ժամկետը
Դիմումը ներկայացնելուց հետո 3-օրյա ժամկետում կառուցապատողը ստանում է համայնքապետարանի աշխատակազմի կողմից առաջադրված թեկնածուի մասին առաջարկը։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։