Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ բակալավրի կրթական ծրագրի իրականացման լիցենզիա
Իրավաբանական անձը բակալավրի կրթական ծրագիր իրականացնելու համար պետք է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստանա համապատասխան լիցենզիա։ Լիցենզիա ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային փոստով կամ ֆիզիկապես։
Բակալավրի կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու հայտը ֆիզիկապես ներկայացնելու համար լիցենզավորման պահանջներին բավարարող իրավաբանական անձինք պետք է պահանջվող փաստաթղթերը փակ ծրարով փոստով կամ առձեռն ներկայացնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։
Ներկայացվող պահանջները
Բակալավրի կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձը պետք է բավարարի մի շարք պարտադիր պահանջների, որոնք վերաբերում են՝
- հիմնական պրոֆեսորադասախոսական կազմին,
 
- 
ուսումնական տարածքին և լաբորատոր ապահովվածությանը,
 - 
ուսումնամեթոդական ապահովվածությանը,
 - 
գրադարանային-տեղեկատվական համակարգին,
 - 
պրակտիկայի հետ կապված պայմանագրերի առկայությանը բնագավառի բազային հաստատությունների հետ։
 
Պահանջվող փաստաթղթերը
Անհրաժեշտ է նախարարություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- 
լիցենզիա ստանալու հայտ,
 - 
այն տարածքի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի գրանցման վկայականի պատճենը, որտեղ իրականացվելու է բակալավրի կրթական ծրագիրը,
 - 
տեղեկանք պրոֆեսորադասախոսական կազմի մասին,
 - 
տեղեկանք բակալավրի կրթական ծրագրի իրականացման համար զբաղեցրած տարածքների մասին,
 - 
տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական հագեցվածության մասին,
 - 
տեղեկանք ուսումնական և արտադրական, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով` կլինիկական պրակտիկաների բազաներով ապահովվածության մասին,
 - 
կրթական ծրագրի մասնագիտությունների ուսումնական պլանը և առարկայական ծրագրերի ցանկը,
 - 
սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտական ամփոփիչ ատեստավորման (քննությունների), դիպլոմային աշխատանքների պաշտպանության կարգերը,
 - 
տեղեկանք օտարերկրյա ուսանողների ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման պայմանների ապահովվածության մասին։
 
Ներկայացվող պահանջների մանրամասները և փաստաթղթերի ձևն ու բովանդակությունը ներկայացված են ՀՀ կառավարության՝ 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման Հավելված 17-ում։ Որոշումը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
 
Վճարման չափը և կարգը
Լիցենզավորման համար 300,000 ՀՀ դրամ պետական տուրքն անհրաժեշտ է վճարել որոշման մասին տեղեկացվելուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
- 
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005160461։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Լիցենզիա ստանալու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
 
Տրամադրման ժամկետը և կարգը
Լիցենզիան տրվում է լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ նախարարի որոշմամբ, դիմումը ներկայացնելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում։ Լիցենզիան տրվում է մեկ օրինակով, անժամկետ։ Այն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։
Հղում օրենսդրությանը
- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք
 - «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
 - ՀՀ կառավարության՝ 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշում
 
Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43